Հայտարարություն
Հայաստանի փակ հաստատություններում մարդու իրավունքների իրավիճակի վերաբերյալ լրագրողական աշխատանքների մրցույթ
1.Նկարագիր
«Հանրային լրագրության ակումբ» հասարակական կազմակերպությունը՝ «Հանուն հավասար իրավունքների» կրթական կենտրոնի հետ համատեղ իրականացնում է «Հանրային հայացք՝ փակ աշխարհին․ մարդու իրավունքների իրավիճակը Հայաստանի փակ հաստատություններում» երկամյա ծրագիրը Եվրոպական Միության և Բաց հասարակության հիմնադրամներ-Հայաստանի ֆինանսավորմամբ։ Ծրագիրը մեկնարկել է 2017 թ․ դեկտեմբերին։
Ծրագրի հիմնական նպատակն է նպաստել փակ հաստատություններում մարդու իրավունքների իրավիճակի բարելավմանը հանրային իրազեկման, ինչպես նաև առկա խնդիրների ու հնարավոր լուծումների վերաբերյալ բանավեճերի միջոցով։
Ծրագրի խնդիրներն են․
Ընդլայնել լրագրողների իրազեկվածությունը և զարգացնել փակ հաստատություններում մարդու իրավունքների իրավիճակի լուսաբանման հմտությունները,
Բարելավել փակ հաստատություններում մարդու իրավունքների իրավիճակի վերաբերյալ լրագրողական նյութերի որակը։
Ծրագրի շրջանակներում ՀԼԱ-ն հայտարարում է Հայաստանի փակ կառույցներում, ինչպես նաև հատուկ խնամքի հաստատություններում և հատուկ դպրոցներում մարդու իրավունքների իրավիճակի լուսաբանման մրցույթ։
2.Մրցույթի խնդիրները
Մրցույթի հիմնական խնդիրներն են․
Հանրության ուշադրությունը հրավիրել Հայաստանի փակ հաստատություններում, ինչպես նաև հատուկ խնամքի հաստատություններում և հատուկ դպրոցներում մարդու իրավունքների խնդիրներին,
Նպաստել փակ հաստատություններում, ինչպես նաև հատուկ խնամքի հաստատություններում և հատուկ դպրոցներում մարդու իրավունքների խնդիրների լուսաբանմանը և հրապարակվող նյութերի որակի բարելավմանը։
3.Համապատասխանության չափանիշներ
Լրագրողական պատմությունները պետք է վերաբերեն Հայաստանի փակ կառույցներում, ինչպես նաև հատուկ խնամքի հաստատություններում և հատուկ դպրոցներում մարդու իրավունքների խնդիրներին։ Լրագրողական նյութերը կարող են լինել հետևյալ ձևաչափերով․ տպագիր, ռադիո, հեռուստատեսային, առցանց և մուլտիմեդիա: Դրանք պետք է պատրաստված և հրատարակված, հեռարձակված կամ համացանցում հրապարակված լինեն 2017 թ․ նոյեմբերի 1-ից 2018 թ․ նոյեմբերի 1-ն ընկած ժամանակահատվածում:
Յուրաքանչյուր լրագրող կարող է ներկայացնել մեկից ավելի լրագրողական նյութ: Մրցույթին ներկայացված նյութերի հեղինակային իրավունքները պատկանում են հեղինակներին: Նյութերը կարող են լինել հայերեն, ռուսերեն և անգլերեն:
4.Գնահատման չափանիշներ
Ներկայացված նյութերը կգնահատվեն հետևյալ չափանիշներով․
Լրագրողական նյութի առնչությունը փակ հաստատություններում, ինչպես նաև հատուկ խնամքի հաստատություններում և հատուկ դպրոցներում մարդու իրավունքների թեմային,
Փակ հաստատություններում, հատուկ խնամքի հաստատություններում և հատուկ դպրոցներում կոնկրետ խնդիրների հասցեագրումը,
Լրագրողական նյութի որակը և խորությունը, ներառյալ լուսաբանվող խնդրի մասով օբյեկտիվությունը, վերլուծությունը և էթիկայի կանոնների պահպանումը,
Ստեղծարար և նորարար մոտեցումը և ոճը։
Ցանկալի է, որպեսզի մրցույթի թեմայի շրջանակներում ներկայացվող աշխատանքներում վերհանվեն գենդերային տեսանկյունը և խոցելի խմբերի կարիքները։
Մրցանակները կշնորհվեն հետևյալ անվանակարգերում՝
Լավագույն հետաքննական նյութ,
Լավագույն ակնարկ / մարդկային պատմություն,
Լավագույն ռեպորտաժ,
Լավագույն բլոգային գրառում,
Լավագույն գրաֆիկական պատում / ծաղրանկար
5․Մրցանակաբաշխություն
Հաղթողների համար նախատեսվում են ինչպես խոշոր դրամական, այնպես էլ ոչ դրամական մրցանակներ ու հավաստագրեր։ Մրցանակաբաշխության արարողությունը տեղի կունենա 2018 թ. դեկտեմբերի 10-ին՝ Մարդու իրավունքների օրը:
6․Պահանջվող փաստաթղթեր և հայտերի ներկայացման վերջնաժամկետ
Հետաքրքրված լրագրողներն իրենց նյութերը կարող են ուղարկել էլեկտրոնային տարբերակով՝ լրացնելով հետևյալ օնլայն հայտադիմումը մինչև 2018 թ․նոյեմբերի 5-ը։
Մրցույթին մասնակցելու համար լրագրողները պետք է ներկայացնեն տպագիր մամուլում տպագրված հոդվածի[1], հեռարձակված տեսանյութի հղումը՝ հեռուստաալիքի պաշտոնական տարբերանշանով, էլեկտրոնային մամուլի դեպքում՝ ինտերնետային կայքի հասցեն (URL): Հրապարակումների շարքի դեպքում անհրաժեշտ է ներկայացնել բոլոր նյութերի հղումներն ըստ հերթականության։
Մրցույթի վերաբերյալ հարցերի դեպքում խնդրում ենք կապ հաստատել ՀԼԱ հաղորդակցության մասնագետ Աղավնի Հարությունյանի հետ [email protected] էլ-փոստով։
[1] Տպագիր հոդվածի դեպքում անհրաժեշտ է նյութի սկանը վերբեռնել Google drive և հայտում նշել համապատասխան փաստաթղթի հղումը։