2018-04-15
Հայտարարություններ

Լուսանկարների մրցույթ

«Հանուն հավասար իրավունքների» կրթական կենտրոն ՀԿ-ն «Հոդված 3 իրավունքի փառատոնի» շրջանակում հայտարարում է ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐԻ ՄՐՑՈՒՅԹ։

Մրցույթի պահանջները

Մրցույթի շրջանակներում մասնակիցներից պահանջվում է ներկայացնել լուսանկարներ, որոնք՝

Կներկայացնեն հետևյալ իրավունքների գերակայության արտացոլումը կամ խախտումները՝

1.կյանքի իրավունք
2.ազատ խոսքի իրավունք
3.հավաքների ազատության իրավունք
4.ազատության և անձնական անձեռնամխելիության իրավունք
5.մտքի, խղճի և կրոնի ազատություն
6.խտրականության արգելում
7.անձնական և ընտանեկան կյանքը հարգելու իրավունք
8.արժանապատվության իրավունք
9.և այլն

_Ցույց կտան քաղաքացիների պաշտպանված և իրացված իրավունքների դրվագներ
_Ստեղծագործական մոտեցմամբ կընդգծեն պաշտպանված իրավունքներ ունենալու անհրաժեշտությունը
_Կպատկերեն մարդու իրավունքների ներկա վիճակը Հայաստանում
_Լուսանկարները՝ JPEG ֆորմատով (1000 pix-ից ավել)

Մրցույթի կանոնները

_Եթե լուսանկարներում հստակ երևում է մարդկանց դեմքերը, պետք է ներկայացնել նրանց համաձայնությունը
_Երեխաներին լուսանկարելու դեպքում անհրաժեշտ է ներկայացնել ծնողների ստորագրությամբ գրություն
_Լուսանկարները նախկինում որևէ մրցույթի մասնակցած չպետք է լինեն

ԱՌԱՋԻՆ մրցանակակիրը կստանա 100 հազար դրամ:Երկրորդ և երրորդ տեղը զբաղեցրած մասնակիցներին սպասվում են այլ խրախուսական մրցանակներ։

Մասնակցության կարգը և վերջնաժամկետը

Լուսանկարները կարող եք ուղարկել [email protected] հասցեով՝ մարտի 27-ից մինչև ապրիլի 15-ը։

Աշխատանքները կգնահատի մասնագիտական ժյուրին՝ կազմված լուսանկարչության ոլորտի մասնագետներից և իրավապաշտպաներից։

Աշխատանքները կցուցադրվեն փառատոնի օրերին՝ «Հոդված 3» ակումբում, Երևանի տարբեր բուհերում և Սիրահարների այգում կայանալիք փառատոնի փակման տոնական համերգի ընթացքում։