SOS ARTIK 2016

2016-08-08
Միջոցառումներ

Շիրակի մարզի Արթիկ քաղաքը հունիսի վերջին հեղեղած հորդառատ անձրևները նոր խնդիրներ են առաջացրել տեղաբնակների համար։ Ու թեև կառավարությունը տրամադրել է որոշակի օգնություն, սակայն այն հիմնականում ուղղվել է գյուղատնտեսական վնասների փոխհատուցմանն ու ջրատար համակարգերի ու կոյուղու մաքրմանը։ «Հոդված 3» ակումբի թիմը՝ ցանկանալով օգնել ջրհեղեղից տուժած ընտանիքներին և հատկապես նպաստել այդ ընտանիքների երեխաների ուսումնական տարվա պատշաճ մեկնարկին, նախաձեռնում է գրենական պիտույքների և դպրոցական այլ պարագաների հավաքագրում, որոնք անձամբ կհանձնենք Արթիկի առավել կարիքավոր ընտանիքների դպրոցահասակներին։ Նվիրատվությունները՝ դրամային կամ գրենական պիտույքների տեսքով, կարող եք թողնել «Հոդված 3» ակումբում (ք․ Երևան, Թումանյան փ․ 26Ա֊ի բակում) աշխատանքային օրերին՝ ժամը 10։00 ֊ 19։00: Հարցերի դեպքում կարող եք զանգահարել Մելինե Հարությունյանին՝ 091 18 15 05, 010 52 01 08 հեռախոսահամարներով։ Արշավի ավարտից հետո բոլոր մասնակցած անձանց կտրամադրվի մանրամասն հաշվետվություն։ Սիրով՝ «Հոդված 3» ակումբի համակարգող թիմ