Թեպետ հանրակրթությունը Հայաստանի կառավարության հռչակած գերակա ոլորտն է, սակայն որակյալ կրթություն ստանալու իրավունքը, մեղմ ասած, մնում է խնդրահարույց: Կրթական ողջ համակարգի քաղաքականացվածությունը, կոռուպցիան, որակյալ մասնագետների պակասն ու մարզային դպրոցների կիսաքանդ շենքերը, համաչափ զարգացման խնդիրները դառնում են ոչ միայն պետության զարգացման լուրջ խոչընդոտ, այլ նաև խորացնում են սոցիալական բևեռացման ճգնաժամը: Կրթական համակարգը, որը կոչված է դաստիարակել քաղաքացիներ՝ քննադատական մտածելակերպով, հաճախ վերածվում է քաղաքական ռեսուրսի՝ երկրորդական պլան մղելով որակն ու բովանդակությունը: ՀՀ Կրթության և գիտության նախարարությունը հավաստիացնում է, որ նոր ծրագրեր է իրականացնում այս խնդիրների լուծման համար, մասնավորապես, դպրոցների հնարավոր օպտիմալացման եւ կրթության գերազանցության ազգային ծրագրերը։ Արդյո՞ք դրանք իրապես արդյունավետ են լինելու, թե՞ հերթական բարեփոխումը հանգեցնելու է առավել լուրջ խնդիրների։ Այս և այլ հիմնահարցերի շուրջ կխոսենք «Հոդված 3» ակումբում, ՄԱՅԻՍԻ 23-ին ԺԱՄԸ՝ 12-ին, «ՀԱՆՐԱԿՐԹՈՒԹՅՈՒՆԸ ՀԱՄԱՉԱՓ ԶԱՐԳԱՑՄԱՆ, ՕՊՏԻՄԱԼԱՑՄԱՆ և ՔԱՂԱՔԱԿԱՆԱՑՎԱԾՈՒԹՅԱՆ ԽՆԴԻՐՆԵՐԻ ԾԻՐՈՒՄ» թեմայով հանրային բաց քննարկմանը: Բանախոսներն են. ԴԱՎԻԹ ՍԱՀԱԿՅԱՆ, ՀՀ Կրթության գիտության նախարարի տեղակալ ԴԱՎԻԹ ԱՄԻՐՅԱՆ, «Բաց հասարակության հիմնադրամներ – Հայաստան» կազմակերպության ծրագրերի գծով փոխտնօրեն ՍԵՐՈԲ ԽԱՉԱՏՐՅԱՆ, կրթության հարցերով փորձագետ ՌՈՒԶԱՆՆԱ ՄՈՒՐԱԴՅԱՆ, ՀՀ ԱԺ Հանրապետական կուսակցության խմբակցության պատգամավոր Հարցերի և տեղեկությունների համար կարող եք զանգահարել 010 52 01 08 հեռախոսահամարով։ Սիրով, «Հոդված 3» ակումբի համակարգող թիմ