Բնակչության համաշխարհային օրվա առթիվ «Հոդված 3» ակումբը, ՄԱԿ֊ի բնակչության հիմնադրամի հայաստանյան գրասենյակի հետ համատեղ, կազմակերպում է «Հայաստանի Հանրապետության բնակչության իրավիճակային վերլուծություն» հետազոտության շնորհանդես-ասուլիսը։ Հետազոտությունն իրականացվել է ՄԱԿ-ի բնակչության հիմնադրամի կողմից և նպատակ ունի համապարփակ ներկայացնելու բնակչության և վերարտադրողական առողջության ներկա միտումները և դրանց կապերն ու ազդեցությունը երկրի զարգացման վրա: Բանախոսներ Գարիկ Հայրապետյան, ՄԱԿ-ի Բնակչության հիմնադրամի հայաստանյան գրասենյակի գործադիր ներկայացուցիչ Աննա Հովհաննիսյան, ՄԱԿ-ի Բնակչության հիմնադրամի հայաստանյան գրասենյակի «Օժանդակություն բնակչության հարցերով քաղաքականությունների իրականացմանը» ծրագրի համակարգող Շնորհանդես-ասուլիսը տեղի կունենա «Հոդված 3» ակումբում, որը գտնվում է ք․ Երևան, Ասրիև 5 հասցեում (Թումանյան 26Ա բակում)։ Հարցերի ու լրացուցիչ տեղեկությունների համար զանգահարել՝ + 374 10 52 01 08, +374 91 18 15 05 հեռախոսահամարներով։ Սիրով՝ «Հոդված 3» ակումբի համակարգող թիմ