«ԵՐԵԽԱՆԵՐՆ ԻՐԵՆՑ ԻՐԱՎՈՒՆՔՆԵՐԻ և ՄԵՐ ԻՐԱԿԱՆՈՒԹՅԱՆ ՄԱՍԻՆ» հանդիպում-քննարկում

2017-06-01
Միջոցառումներ

ՀԱՆԴԻՊՈՒՄԸ ՎԱՐԵԼՈՒ Է ՀՀ արվեստի վաստակավոր գործիչ, Հովհաննես Թումանյանի անվան պետական տիկնիկային թատրոնի գեղարվեստական ղեկավար ՌՈՒԲԵՆ ԲԱԲԱՅԱՆԸ: Ինչպես ասում են, եթե ցանկանում ես լսել ճշմարտությունը, ապա հարցրու երեխաներին։ Հունիսի 1-ին՝ երեխաների իրավունքների պաշտպանության օրը, երեխաների հետ փորձելու ենք պարզել ճշմարտությունը մեր իրականության, հասարակության և իրավունքների մասին։ Ավելին, Հայաստանում երեխաները հիմնականում չեն դիտարկվում իրավունքներ կրող, իսկ նրանց խնդիրներն ու իրավունքների խախտումները բազմազան են։ Վերջիններս հաճախ գիտակցված չեն հասարակության կողմից, և՛ ծնողները, և՛ մանկավարժները, որպես կանոն, հաշվի չեն նստում նրանց հետ։ Մինչդեռ «եթե դու չես բարձրաձայնում քո իրավունքները, չես կարող հասարակությունում փոփոխություններ կատարելու ակնկալիքներ ունենալ», հետևաբար անչափ կարևոր է, որ երեխաները իրենք խոսեն իրենց իրավունքների մասին և պատկերեն այդ իրավունքների շրջանակը՝ ըստ իրենց նախանշած առաջնահերթությունների: Այս համատեքստում հունիսի 1-ին «Հոդված 3» ակումբը հրավիրում է 6-12 տարեկան երեխաների՝ մասնակցելու ուրախ ու գունավոր միջոցառմանը, խոսելու իրենց իրավունքների մասին և բանաձևելու ՀՀ֊ում ապրելու իրենց տեսլականը։ ՄՈՒՏՔՆ ԱԶԱՏ Է. Հարցերի դեպքում կարող եք զանգահարել՝ 091 18 15 05 հեռախոսահամարով։