Ցուցահանդես․ Պերսոնա․ կանանց պատումներ

2019-11-08
Միջոցառումներ

4 Plus վավերագրական լուսանկարչության կենտրոնը #Հոդված3 մարդու իրավունքների ակումբի հետ համատեղ ներկայացնում է «Պերսոնա» նախագծի լուսանկարչական ցուցահանդեսը: «Պերսոնա»-ն 4Պլյուսի հատուկ նախագիծն է: Տարբեր բնագավառներում կայացած կանանց պերսոնան միշտ չէ, որ շեշտադրում է նրանց հասարակական-քաղաքական գործունեությունը, եւ այն, ինչ արտացոլված է հասարակության հայելիներում, նրանց ինքնությունը չէ: «Պերսոնա» նախագիծը փորձում է մոտենալ եւ բացահայտել կնոջը, գործչին, անհատականությանը` հայելու անթափանց կողմից: Ցուցահանդեսի բացումը տեղի կունենա «Հոդված 3» ակումբում (Թումանյան 26 ա շենքի բակ), նոյեմբերի 8-ին, ժամը 17:00-ին։