Ընդունելություն| Մարդու իրավունքների աշնանային դպրոց

2019-11-13
Միջոցառումներ

«Հոդված 3» ակումբը հայտարարում է Մարդու իրավունքների 2019 թ֊ի աշնանային դպրոցի ընդունելություն։ Ե՞ՐԲ և ՈՐՏԵ՞Ղ Դպրոցը տեղի կունենա ք․ Երևանում («Հոդված 3» ակումբ՝ Թումանյան 26 Ա) նոյեմբերի 18-ից դեկտեմբերի 13-ը ժամը 13։30-15։30։ ԻՆՉՈ՞Ւ ԴԻՄԵԼ Աշնանային դպրոցը հիանալի հնարավորություն է՝ - ծանոթանալու ՀՀ ներպետական և միջազգային իրավական շրջանակին՝ մարդու իրավունքների ու հակախտրականության համատեքստում, - հանդիպել հայտնի իրավապաշտպանների ու գործող իրավաբանների և լսել նրանց պատրաստած դասախոսությունները՝ պրակտիկ օրինակների, իրականացված հետազոտությունների և միջազգային լավագույն փորձի ներկայացմամբ, - կիրառել մարդու իրավունքների ոլորտում ստացած գիտելիքն ու փորձը, մշակել Մարդու իրավունքների պաշտպանության ազգային ռազմավարության վերաբերյալ առաջարկներ` ներկայացնելով դրանք ՀՀ Արդարադատության նախարարություն ֊ Դպրոցի լավագույն շրջանավարտները աշխատանքի հնարավորություններ են ստանում գործընկեր իրավապաշտպան կազմակերպություններում։ ԻՆՉՊԵ՞Ս ԴԻՄԵԼ Դպրոցը հատուկ ծրագիր է նախագծված իրավաբանական կրթությամբ (կամ ստացող) անձանց համար։ Մասնակցել կարող են ՄԻԱՅՆ ԻՐԱՎԱԲԱՆԱԿԱՆ ԿՐԹՈՒԹՅԱՄԲ այն անհատները, ովքեր - այժմ ուսանում են 2-4 կուրս բակալավր կամ մագիստրատուրա ծրագրերում - նորավարտ իրավաբաններ են։ ՄԱՍՆԱԿՑՈՒԹՅԱՆ ՀԱՄԱՐ ԼՐԱՑՆԵԼ ՀԱՅՏԱԴԻՄՈՒՄԸ ՄԻՆՉ Նոյեմբերի 13-ը։ https://forms.gle/VQNfhDFuhP32JuFo6 Ի՞ՆՉ ԱԿՆԿԱԼԵԼ ԴՊՐՈՑԻՑ Դպրոցի դասընթացների հիմքում մարդու իրավունքների դիտարկումն է հավասարության և հակախտրականության դիտանկյունից։ Դասընթացի թեմաները ընտրված են՝ հաշվի առնելով վերջին տարիներին Հայաստանում մարդու իրավունքների պաշտպանության միջազգային կառույցների կողմից արձանագրված իրավունքների կոպիտ խախտումները (խտրականության, խոշտանգումներ, դատական սխալներ, առողջության իրավունք, գենդերային հիմնահարցեր, մշակույթ և մարդու իրավունքներ, հավաքների, մտքի, խղճի և դավանանքի ազատության և մարդու իրավունքների այլ հիմնահարցեր)։ *Մանրամասն դասացուցակը կհրապարակվի շուտով։ Դպրոցի մասին մանրամասն կարող եք ծանոթանալ սույն հղմամբ https://article3fer.wixsite.com/hurs Դպրոցի լավագույն շրջանավարտները աշխատանքի հնարավորություններ են ստանում գործընկեր իրավապաշտպան կազմակերպություններում։ ՈՎՔԵ՞Ր ԵՆ ԴԱՍԱՎԱՆԴՈՒՄ Դասընթացը կազմված է համապատասխան ոլորտներում երկարամյա պրակտիկ փորձառությամբ մասնագետների (Արա Ղազարյան, Ավետիք Իշխանյան,Ռոբերտ Ռևազյան, Զարուհի Մեժլումյան և այլք) կողմից մշակված դասախոսություններից, պրակտիկ աշխատանքից և ՄԻԵԴ իրական դատական գործի հիմքով դատախաղից։ Դպրոցում դասավանդող մասնագետների նախնական ցանկին կարող եք ծանոթանալ սույն հղմամբ https://goo.gl/4YHNTR ՈՐՔԱ՞Ն է ԴՊՐՈՑԻ ՄԱՍՆԱԿՑՈՒԹՅԱՆ ՎՃԱՐԸ Դպրոցն ԱՆՎՃԱՐ է։ Դասընթացին ամբողջությամբ ու պարտաճանաչ մասնակցելու դեպքում ՝ մասնակիցներին կտրվի սերտիֆիկատ։ ԿԱ՞Ն ՀԱՐՑԵՐ Հարցերի դեպքում դիմել դպրոցի կազմակերպման ու համակարգման պատասխանատու Մարիա Աբրահամյանին՝ [email protected] էլ․հասցեով կամ «Հոդված 3» ակումբի ֆեյսբուքյան էջին։