Աղմկահարույց պերֆորմանսը.արվեստը պե՞տք է ունենա սահմանափակումներ

2019-11-05
Միջոցառումներ

Երևանի մետրոյի «Հանրապետության հրապարակ» կայարանի տարածքում տեղի ունեցած «ՀուԶԱՆՔ ու Զանգ» ներկայացումը հանրային մեծ արձագանքի արժանացավ: Այն ևս մեկ առիթ դարձավ հանրության որոշակի խմբերի թիրախավորման ու պիտակավորման համար: Անգամ լուրեր սկսեցին շրջանառվել, թե ներկայացումը ԼԳԲՏ կամ սատանիստական քարոզ է: Տևական ժամանակ սոցիալական ցանցերի ու հանրային հարթակներում տարածվող ատելության խոսքը նոր դրսևորում ստացավ՝ դառնալով կոնկրետ գործողություն: Ներկայացման ժամանակ նաև միջադեպ տեղի ունեցավ, երբ մի քանի անձ վանկարկում էր՝ «ամոթ, ամոթ»: Այնուհետև մի երիտասարդ, որը ներկայացավ որպես Նարեկ Սարգսյան, փորձեց «զելյոնկա» լցնել ներկայացման մասնակիցների վրա՝ հայտարարելով, որ նրանք սատանիստներ են: Ոստիկանները նրան բերման ենթարկեցին: Մի քանի քաղաքացի, այդ թվում բժիշկ-նեյրովիրաբույժ Մարինա Խաչատրյանը և Ազգային արժեքների պաշտպանության «Կամք» հասարակական նախաձեռնության հիմնադիր Վահագն Չախալյանը տեղի ունեցածը համարելով «սրբապղծություն»՝ ներկայացման վայրում խունկ են ծխել և աղոթել: Արվեստի ազատության, հանրային միջոցառումների նկատմամբ հանդուրժողականության, օրըստօրե լայն տարածում ստացող ատելության խոսքի դրսևորումներին մանրամասն կանդրադառնանք նոյեմբերի 5-ին, ժամը՝ 12:00 –ին, «Հոդված 3» ակումբում նախատեսվող «ԱՂՄԿԱՀԱՐՈՒՅՑ ՊԵՐՖՈՐՄԱՆՍԸ. արվեստը պե՞տք է ունենա սահմանափակումներ» թեմայով քննարկման ժամանակ: ՆԱՐԻՆԵ ԽԱՉԱՏՐՅԱՆ, ՀՀ Կրթության, գիտության, մշակույթի և սպորտի փոխնախարար ՀՐԱՆՈՒՇ ԽԱՌԱՏՅԱՆ, ազգագրագետ ՌՈՒԲԵՆ ԲԱԲԱՅԱՆ, Հովհաննես Թումանյանի անվան պետական տիկնիկային թատրոնի տնօրեն