Երեխաների խնամքի ցերեկային ծառայությունների հեռանկարները

2020-12-03
Միջոցառումներ

Հայաստանում ձևավորվող ցերեկային խնամքի կենտրոնները պետք է զբաղվեն կյանքի ծանր պայմաններում հայտնված երեխաների խնդիրներով: Այս երեխաները շատ հաճախ ընտանիքում չեն ստանում նվազագույն անհրաժեշտ խնամքն ու հոգատարությունը, որը կապահովի երեխաների կանոնավոր զարգացումն ու սոցիալականացումը: Ցերեկային կենտրոնը հնարավորություն է տալիս այս երեխաներին անցկացնելու արտադպրոցական ժամանակն ավելի արդյունավետ և հոգատար միջավայրում, որտեղ երեխաները կստանան մասնագիտական աջակցություն՝ կախված ունեցած խնդիրներից: Կենտրոն են ներգրավվում նաև դպրոցի երեխաներ, որոնք առավել խոցելիության ցուցիչներին չեն համապատասխանում, սակայն համապատասխանում են «Ցերեկային կենտրոն երեխաների ընդգրկման չափորոշիչներին»: Համապատասխան այս ցուցիչների ընտրվում են երեխաներ, որոնց մասնակցությունը հաստատվում է մանկավարժական և ծնողական խորհրդի կողմից: Երեխաները կենտրոն կարող են ուղղորդվել հետևյալ ճանապարներով՝ • Սոցիալական ծառայություններ (համայնքային սոցիալական աշխատող, ՍԱՏԳ) • ՏԻՄ • Կրթական հաստատություն` դպրոց, մանկապարտեզ • Համայնքի բուժ.ամբուլատորիա, տեղամասային բժիշկ/բուժքույր • Միկրոմիջավայր /հարևան, բարեկամ/ • Ոստիկանություն • Ընտանիք (տնայցերի միջոցով) Ցերեկային կենտրոնների նշանակության ու նպատակի, տրամադրվող ծառայությունների շրջանակի, այդ կենտրոնների բաշխվածության ու շահառու խմբերի վերաբերյալ հարցերին հանգամանորեն կանդրադառնանք «Հոդված 3» ակումբում մարտի 13-ին, ժամը 11:00-ին նախատեսված «Հայաստանում երեխաների խնամքի ցերեկային ծառայությունների հեռանկարները» հանրային քննարկման ժամանակ: Բանախոսներն են. ԱՆԱՀԻՏ ՔԱԼԱՆԹԱՐՅԱՆ, ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարության երեխաների հիմնահարցերի բաժնի պետ ԺԻՐԱՅՐ ԷԴԻԼՅԱՆ, Վորլդ Վիժն Հայաստանի տնօրեն ԱՐԵՎԻԿ ԹՈՒՄԱՍՅԱՆ, «Հայկական Կարտաս» ՀԿ ՔՆԱՐԻԿ ԳԱՐԱՆՖԻԼՅԱՆ, «Ընտանիք և համայնք» ՀԿ տնօրեն ՍՊԱՐՏԱԿ ՍԱՐԳՍՅԱՆ, «ՍՕՍ Մանկական գյուղեր» հայկական բարգործական հիմնադրամի ազգային տնօրեն ՆԱԻՐԱ ԱՌԱՔԵԼՅԱՆ, «Արմավիրի զարգացման կենտրոն» ՀԿ-ի գործադիր տնօրեն ԼՈՒՍԻՆԵ ՍԻՄՈՆՅԱՆ, Մանկական զարգացման հիմնադրամի տնօրեն