Արցախ.ընտրությունների երկրորդ փո՞ւլ,թե՞ քաղաքական ճգնաժամի սկիզբ

2020-04-06
Միջոցառումներ

Արցախում ապրիլի 14-ին սպասվող նախագահի ընտրությունների երկրորդ փուլից առաջ սրընթաց քաղաքական գործընթացներ են ծավալվում: Ընտրությունների արդյունքների, ինչպես նաեւ դրանց երկրորդ փուլի շուրջ Արցախի քաղաքական դաշտում ընդգծված կոնսենսուս չկա: Ստեփանակերտում ապրիլի 5-ին հետընտրական առաջին բողոքի ցույցն է անցկացվել: Այն կազկամերպել են Արցախում արդեն շուրջ երկու տարի հեղափոխություն պահանջող ուժերը՝ հայտարարելով, որ Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանի խոստացած ազատ եւ արդար ընտրությունները չեն իրականացվել: Նույն օրը նախագահական ընտրությունների պաշտոնական տվյալների համաձայն երկրորդ փուլ անցած Մասիս Մայիլյանն էլ իր հերթին կոչ է արել քաղաքացիներին չմասնակցել երկրորդ փուլին՝ փաստացի բոյկոտելով այն: Ինչ զարգացումներ սպասել Արցախում նախագահական ընտրությունների երկրորդ փուլից առաջ, արդյոք դրանք տեղի կունենան՝ հաշվի առնելով կորոնավիրուսի համավարակի տարածման ահագնացող վտանգը և, վերջապես, ընտրությունների հնարավոր հետաձգումն ու նոր իշխանության ձևավորման գործընթացի թեկուզ ժամանակավոր ընդհատումն ինչ ազդեցություն կունենա Արցախում անվտանգության համակարգի վրա: Այս հարցերին հանգամանորեն կանդրադառնանք ապրիլի 6-ին, ժամը՝13:00-ին, «Հոդված 3» ակումբի՝ տեսակապի միջոցով կազմակերպած քննարկման ժամանակ: Հանդիպումը կանցկացվի ռուսերենով։ Քննարկմանը կարող եք հետևել այս հղումով՝ https://www.facebook.com/article3club/live/ Բանախոսներն են. ԱՐՍԵՆ ԽԱՌԱՏՅԱՆ, Վրաստանյան «Ալիք Մեդիա» լրատվական կայքի հիմնադիր ԱԼԵՔՍԱՆԴՐ ԻՍԿԱՆԴԱՐՅԱՆ, Կովկասի ինստիտուտի տնօրեն, քաղաքագետ ՍԵՐԳԵՅ ՄԱՐԿԵԴՈՆՈՎ, քաղաքագետ, Մոսկվայի Միջազգային հարաբերությունների պետական ինստիտուտի Եվրատլանտյան անվտանգության կենտրոնի առաջատար գիտաշխատող