Ցուցահանդես Սամվել Վանոյան. Ջումանջի

2017-10-14
Միջոցառումներ

#SunChildFest17 | Բնության ու դրա խնդիրների մասին պատմող լավագույն ֆիլմերը ողջ աշխարհից, «կյանքում պետք կգա» աշխատարաններ ու «այ քեզ բա՜ն» ցուցահանդեսներ։ Ջումանջի. մարդ-վայրի բնություն հակամարտություն ու համակեցություն՝ արտահայտված արվեստի խորքային լեզվով։ Սամվել Վանոյանի աշխատանքներում վայրի կենդանիները հայտնվում են քաղաքային միջավայրերում՝ դառնալով հակադրությանվառ, գրոտեսկային խորհրդանիշներ։ Արվեստագետը դիտողի ուշադրությունն ուղղում է մարդու և բնության պառակտմանը՝ հայելելով դրանք իր լուսանկարներում։ Արի՛ ու տես։ Անհատական ցուցահանդես Ցուցահանդեսն իրականացվում է Արևորդի 7-րդ միջազգային բնապահպանական փառատոնի շրջանակում՝ Հոդված 3-ի հետ համատեղ: Մուտքն ազատ է։