ՍԵՐՄ․ չպատմված պատմություն․ ֆիլմի դիտում քննարկում

2017-10-16
Միջոցառումներ

#SunChildFest17 | Բնության ու դրա խնդիրների մասին պատմող լավագույն ֆիլմերը ողջ աշխարհից, «կյանքում պետք կգա» աշխատարաններ ու «այ քեզ բա՜ն» ցուցահանդեսներ։ Երկրի վրա սերմի նման հրաշալի ու կենսական քիչ բան կա, որը պաշտում ու փայփայում են դեռևս մարդկության ձևավորման սկզբից: ՍԵՐՄԸ.չպատմված պատմությունը սերմերի նվիրյալ պաշպանների մասին է, որոնք պահպանում են 12.000-ամյա սննդամթերքի մեր ժառանգությունը: Նախորդ դարում սերմերի տեսականու շուրջ 94%-ը անհետացել է: Քանի որ կենսատեխնոլոգիական քիմիական կազմակերպությունները վերահսկում են սերմերի մեծամասնությունը, գյուղացիները, գիտնականները, իրավաբանները և տեղացի սերմապահները Դավիթի և Գողիաթի պատերազմն են մղում, որ պաշտպանեն մեր սննդի ապագան: Սրտառուչ և ոգեշնչող այս պատմության ըմբոստ հերոսները վերականգնում են կապը ամենաթանկ ռեսուրսի հետ և վերակենդանացնում են սերմերի մշակույթը: Քննարկման բանախոս՝ Նունե Սարուխանյան․ «Կանաչ արահետ» ՀԿ Ռեժ․՝ Ջոն Բեթս, անգլ․/հայ․, ԱՄՆ, 2016, 94˝ Թրեյլեր՝ https://www.youtube.com/watch?v=0GUxC_nojsU Ֆիլմդիտում-քննարկումն իրականացվում է Արևորդի 7-րդ միջազգային բնապահպանական փառատոնի շրջանակում՝ «Հոդված 3» ակումբի հետ համատեղ: Մուտքն ազատ է։