Nanny Center Armenia – խնամքի միակ մասնագիտացված կենտրոնի բացում

2017-11-17
Միջոցառումներ

Երկար մտքերից հետո, թե որտեղ կարելի է անել մեր Կենտրոնի բացումը, մենք որոշեցինք ձեռնպահ մնալ ստանդարտ բացումից և բացման միջոցառումն իրականացնել ավելի անմիջական միջավայրում, որտեղ բացի մեր թիմի հետ անմիջական շփումից և հյուրասիրությունից, դուք կստանաք ինֆորմացիա․ – “Nanny Center Armenia” ստեղծելու գաղափարի մասին, – Կենտրոնի նպատակի մասին, – Կենտրոնի ԲԻԶՆԵՍ և ՍՈՑԻԱԼԱԿԱՆ ուղղությունների մասին, – Առաջարկվող ծառայությունների մասին, – ՈՒրույն դիզայն ունեցող Կենտրոնի առցանց հարթակի մասին, – և այլ հարցերի մասին, որոնք հնարավորություն կունենաք տալ անձամբ՝ ներկա գտնվելով մեր բացման արարողությանը։ Հրավիրում ենք բոլորին ներկա գտնվելու “Nanny Center Armenia” – առաջին անգամ Հայաստանում խնամքի ցանկացած տեսակի համար ունիկալ կառույցի բացում-ներկայացմանը։ Կհանդիպենք ՆՈՅԵՄԲԵՐԻ 17-ին, ժամը 18։30 «Հոդված 3» ակումբ – #Article3 Club-ում՝ հասցե՝ ք․ Երևան, Թումանյան 26ա /Մոսկվա կինոթատրոնի հարևանությամբ, մուտքը դարպասներից/։ Հարցերի դեպքում գրել մեր էջին կամ զանգահարել 096123535։