«ԾիւսUP» կանանց զրույցերի պարբերաշարք

2017-12-19
Միջոցառումներ

Սիրելի ընկերներ, «Հոդված3»-ը հրավիրում է «ԾիւսUP” կանանց զրույցերի պարբերաշարքի հաջորդ հանդիպմանը՝ Մեծ Բրիտանիայի և Հյուսիսային Իռանդիայի Միացյալ Թագավորության դեսպան Ջուդիթ Ֆարնուորթի հետ։ Դեսպանը ներկայացնում է Նորին գերազանցություն թագուհուն և Միացյալ Թագավորության կառավարությունը Հայաստանում։ Կարևոր դեր ու նշանակալի ներդրում է ունեցել Հայաստանի հետ դիվանագիտական հարաբերությունների զարգացման գործում բոլոր ոլորտներում՝ քաղաքական, տնտեսական, պաշտպանական, կրթական և մշակութային: Որպես սուֆրաժիստների դպրոցի շրջանավարտ և Միացյալ Թագավորության դեսպան՝ տկն․ Ֆարնուորթն անչափ կարևորում է կնոջ դերն ու հասարակական կյանքին լիարժեք մասնակցությունը, որի ուղղությամբ ևս Հայաստանում մի շարք ծրագրերի իրականացմանն է աջակցել` նպաստելով կանանց դերի բարձրացմանը: Տկն․ դեսպանը հավատացած է, որ կրթությունը մեծ դեր է խաղում հասարակությունում կանանց վստահության ամրապնդման և հետագա առաջխաղացման հարցում։ Տկն․ Ֆարնուորթի պրոֆեսիոնալ կարիերայի մասին ավելի մանրամասն կարող եք ծանոթանալ սույն հղմամբ https://www.gov.uk/government/people/judith-margaret-farnworth կամ Վիքիպեդիա ազատ հանրագիտարանից https://hy.wikipedia.org/wiki/Ջուդիթ_Ֆարնուորթ Հանդիպումն անգլերեն է, կտրամադրվի հայերեն համաժամանակյա թարգմանություն։ ՄՈՒՏՔՆ ԱԶԱՏ Է