Article3 «Հոդված 3» Ակումբ

«Հայաստանի Հանրապետությունում մարդը բարձրագույն արժեք է: Մարդու անօտարելի արժանապատվությունն իր իրավունքների և ազատությունների անքակտելի հիմքն է»:

ՀՀ Սահմանադրություն, հոդված 3

«Հոդված 3» ակումբի գործունեության հիմնական նպատակներն են․

  • ՍՏԵՂԾԵԼ երկխոսության հարթակ քաղաքացիական հասարակության, երիտասարդության, քաղաքական, հասարակական, գիտական ու մշակութային գործիչների, լրագրողական համայնքի հանդիպումների, քննարկումների ու բանավեճերի համար:
  • ՆՊԱՍՏԵԼ քաղաքացիական գիտակցության, իրավունքի գերակայության բարձրացմանը, բանավեճերի ու քննարկումների մշակույթի ձևավորմանը:
  • ԲԱՐՁՐԱՁԱՅՆԵԼ հասարակությանը հուզող խնդիրները և օրակարգային հարցերի շուրջ ձևավորել բազմակողմանի քննարկումների դաշտ:
  • ԾԱՌԱՅԵԼ որպես այլընտրանքային կրթական հարթակ:

Ակումբի հիմնարար սկզբունքներն են՝

  • Խոսքի ազատությունը,
  • Հավասարությունը,
  • Բազմակարծությունը:

Ակումբի անդամները կարող են՝

  • մասնակցել մեր կողմից կազմակերպվող միջոցառումներին՝ դասընթացներ, սեմինարներ, բանավեճեր, քննարկումներ, մամուլի ասուլիսներ, կինոդիտումներ, ցուցադրություններ, պաշտոնական և ոչ պաշտոնական հանդիպումներ և այլն,
  • կազմակերպել տարաբնույթ հանդիպումներ, դասընթացներ, բանավեճեր, քննարկումներ, կինոդիտումներ, ցուցադրություններ, և այլն,
  • զբաղվել ինքնակրթությամբ կամ մասնագիտական զարգացմամբ,
  • Ակումբի կողմից հաստատված միջոցառումների համար օգտագործել տարածքը, սարքավորումները (պրոյեկտոր, էկրան, համակարգիչ, և այլն),
  • օգտվել ջրի, թեյի, սուրճի եւ քաղցրավենիքի հյուրասիրությունից, անլար ինտերնետից (Wi-Fi), մինչև 5 էջ տպելու հնարավորությունից, խոհանոցից ու խոհանոցային սպասքից (ինքնասպասարկմամբ):

Անդամակցության , միջոցառումներ կազմակերպելու և այլ հարցերի դեպքում կապվեք մեզ հետ։

Աշխատանքային ժամեր՝ 10։00-19։00