Արցախ.ընտրությունների երկրորդ փո՞ւլ,թե՞ քաղաքական ճգնաժամի սկիզբ
Արցախում ապրիլի 14-ին սպասվող նախագահի ընտրությունների երկրորդ փուլից առաջ սրընթաց քաղաքական գործընթացներ են ծավալվում: Ընտրությունների արդյունքների, ինչպես նաեւ դրանց երկրորդ փուլի շուրջ Արցախի քաղաքական դաշտում ընդգծված կոնսենսուս չկա: Ստեփանակերտում ապրիլի 5-ին հետընտրական առաջին բողոքի ցույցն է անցկացվել: Այն կազկամերպել են Արցախում արդեն շուրջ երկու տարի հեղափոխություն պահանջող ուժերը՝ հայտարարելով, որ Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանի խոստացած ազատ եւ արդար ընտրությունները չեն իրականացվել: Նույն օրը նախագահական ընտրությունների պաշտոնական տվյալների համաձայն երկրորդ փուլ անցած Մասիս Մայիլյանն էլ իր հերթին կոչ է արել քաղաքացիներին չմասնակցել երկրորդ փուլին՝ փաստացի բոյկոտելով այն: Ինչ զարգացումներ սպասել Արցախում նախագահական ընտրությունների երկրորդ փուլից առաջ, արդյոք դրանք տեղի կունենան՝ հաշվի առնելով կորոնավիրուսի համավարակի տարածման ահագնացող վտանգը և, վերջապես, ընտրությունների հնարավոր հետաձգումն ու նոր իշխանության ձևավորման գործընթացի թեկուզ ժամանակավոր ընդհատումն ինչ ազդեցություն կունենա Արցախում անվտանգության համակարգի վրա: Այս հարցերին հանգամանորեն կանդրադառնանք ապրիլի 6-ին, ժամը՝13:00-ին, «Հոդված 3» ակումբի՝ տեսակապի միջոցով կազմակերպած քննարկման ժամանակ: Հանդիպումը կանցկացվի ռուսերենով։ Քննարկմանը կարող եք հետևել այս հղումով՝ https://www.facebook.com/article3club/live/ Բանախոսներն են. ԱՐՍԵՆ ԽԱՌԱՏՅԱՆ, Վրաստանյան «Ալիք Մեդիա» լրատվական կայքի հիմնադիր ԱԼԵՔՍԱՆԴՐ ԻՍԿԱՆԴԱՐՅԱՆ, Կովկասի ինստիտուտի տնօրեն, քաղաքագետ ՍԵՐԳԵՅ ՄԱՐԿԵԴՈՆՈՎ, քաղաքագետ, Մոսկվայի Միջազգային հարաբերությունների պետական ինստիտուտի Եվրատլանտյան անվտանգության կենտրոնի առաջատար գիտաշխատող
Երեխաների խնամքի ցերեկային ծառայությունների հեռանկարները
Հայաստանում ձևավորվող ցերեկային խնամքի կենտրոնները պետք է զբաղվեն կյանքի ծանր պայմաններում հայտնված երեխաների խնդիրներով: Այս երեխաները շատ հաճախ ընտանիքում չեն ստանում նվազագույն անհրաժեշտ խնամքն ու հոգատարությունը, որը կապահովի երեխաների կանոնավոր զարգացումն ու սոցիալականացումը: Ցերեկային կենտրոնը հնարավորություն է տալիս այս երեխաներին անցկացնելու արտադպրոցական ժամանակն ավելի արդյունավետ և հոգատար միջավայրում, որտեղ երեխաները կստանան մասնագիտական աջակցություն՝ կախված ունեցած խնդիրներից: Կենտրոն են ներգրավվում նաև դպրոցի երեխաներ, որոնք առավել խոցելիության ցուցիչներին չեն համապատասխանում, սակայն համապատասխանում են «Ցերեկային կենտրոն երեխաների ընդգրկման չափորոշիչներին»: Համապատասխան այս ցուցիչների ընտրվում են երեխաներ, որոնց մասնակցությունը հաստատվում է մանկավարժական և ծնողական խորհրդի կողմից: Երեխաները կենտրոն կարող են ուղղորդվել հետևյալ ճանապարներով՝ • Սոցիալական ծառայություններ (համայնքային սոցիալական աշխատող, ՍԱՏԳ) • ՏԻՄ • Կրթական հաստատություն` դպրոց, մանկապարտեզ • Համայնքի բուժ.ամբուլատորիա, տեղամասային բժիշկ/բուժքույր • Միկրոմիջավայր /հարևան, բարեկամ/ • Ոստիկանություն • Ընտանիք (տնայցերի միջոցով) Ցերեկային կենտրոնների նշանակության ու նպատակի, տրամադրվող ծառայությունների շրջանակի, այդ կենտրոնների բաշխվածության ու շահառու խմբերի վերաբերյալ հարցերին հանգամանորեն կանդրադառնանք «Հոդված 3» ակումբում մարտի 13-ին, ժամը 11:00-ին նախատեսված «Հայաստանում երեխաների խնամքի ցերեկային ծառայությունների հեռանկարները» հանրային քննարկման ժամանակ: Բանախոսներն են. ԱՆԱՀԻՏ ՔԱԼԱՆԹԱՐՅԱՆ, ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարության երեխաների հիմնահարցերի բաժնի պետ ԺԻՐԱՅՐ ԷԴԻԼՅԱՆ, Վորլդ Վիժն Հայաստանի տնօրեն ԱՐԵՎԻԿ ԹՈՒՄԱՍՅԱՆ, «Հայկական Կարտաս» ՀԿ ՔՆԱՐԻԿ ԳԱՐԱՆՖԻԼՅԱՆ, «Ընտանիք և համայնք» ՀԿ տնօրեն ՍՊԱՐՏԱԿ ՍԱՐԳՍՅԱՆ, «ՍՕՍ Մանկական գյուղեր» հայկական բարգործական հիմնադրամի ազգային տնօրեն ՆԱԻՐԱ ԱՌԱՔԵԼՅԱՆ, «Արմավիրի զարգացման կենտրոն» ՀԿ-ի գործադիր տնօրեն ԼՈՒՍԻՆԵ ՍԻՄՈՆՅԱՆ, Մանկական զարգացման հիմնադրամի տնօրեն
10-ը պետություն ներառող քայլերթը․ անցած և սպասվող ուղին
2019 թվականի հոկտեմբերի 2-ին Նյու Դելիից (Հնդկաստան) մեկնարկեց և առայսօր էլ ընթանում է Հնդկաստանի քաղաքական և հոգևոր առաջնորդ Մահաթմա Գանդիի 150-ամյակին նվիրված «Արդարության և խաղաղության հետքերով» խորագրով «Ջայ Ջագաթ 2020» քայլարշավը: Տնտեսական, սոցիալական և շրջակա միջավայրի խորացող խնդիրների շուրջ համամարդկային համախմբման կոչով գլոբալ քայլարշավը` մարդու իրավունքների գերակայության վրա խարսխված հոգատար միջավայր ձևավորելու նպատակ ունի: Ներառելով աշխարhի 10 պետություն և անցնելով շուրջ 14 հազար կմ ճանապարհ` քայլարշավի նպատակն է հասնել Ժնև (Շվեյցարիա) 2020թ․ սեպտեմբերին, որտեղ Ջայ Ջագաթի մասնակիցները միանալու են տեղական նախաձեռնությունների 8-օրյա համաժողովին: Ջայջագաթցիների երթուղում է նաև Հայաստանը, ուր նրանք ժամանել են 2020 թվականի փետրվարի 12-ին ու այստեղ անցկացնելով մինչև ապրիլի 2-ը արդեն եղել ու դեռ կլինեն Հայաստանի գյուղերում և քաղաքներում՝ հանդիպելով տեղի բնակչությանը, այցելելով պատմամշակութային հուշարձաններ և կոթողներ: Ջայջագաթցիների անցած ու սպասվող ուղու մասին կներկայացվի մարտի 13-ին, ժամը՝ 12:30-ին, «Հոդված 3» ակումբում (Զարոբյան 32, Ա․ Չեխովի անվան դպրոցի ետնամաս) նախատեսված «10-ը պետություն ներառող քայլերթը Հայաստանում է․ անցած և սպասվող ուղին» թեմայով ասուլիսի ժամանակ․ Բանախոսներն են․ ԱՐՍԵՆ ԽԱՌԱՏՅԱՆ, «Գանդի» հիմնադրամի հայաստանյան ներկայացուցիչ, Վրաստանում հիմնադրված «Ալիք մեդիա» լրատվական կայքի հիմնադիր ՓՈՒԹԱՆ ՎԵԵԹԻԼ ՌԱՋԱԳՈՓԱԼԱՆ, Հնդկաստանի Ekta Parishad և Jai Jagat 2020 շարժումների հիմնադիր ՋԻԼ ՔԱՐ-ՀԱՐՐԻՍ, Կանանց շարժման առաջնորդ
Ռուբլու արժեզրկման հետևանքները Հայաստանի տնտեսության վրա
Նավթի գնանկումով պայմանավորված՝ ռուսական ռուբլին սրընթաց արժեզրկվում է։ Դա որոշակի ժամանակային լագով կարող է ազդել նաև Հայաստանի տնտեսության վրա: Փորձագետների մի մասի կարծիքով, դա կլինի ոչ միանգամից ու ոչ շատ մեծ չափով: Կան տնտեսագետներ, որ կանխատեսում են 2014-ի սցենարի կրկնությունը Հայաստանում, երբ դրամը կտրուկ արժեզրկվեց: 2014-ին հենց տրանսֆերտների կրճատումը և ՌԴ-ում գնողունակ պահանջարկի անկումը հանգեցրեց Հայաստանում դոլարի կտրուկ արժևորման և տնտեսական իրավիճակի վատթարացման՝ հարվածելով թե՛ ներքին պահանջարկին, թե՛ Ռուսաստանի շուկայում հայկական ապրանքների գնողունակ պահանջարկին, այն է՝ մրցունակությանը: Հոռետեսական կանխատեսումները սակայն բախվում են այն իրողությանը, որ այժմ արժութային ու ֆինանսական իրավիճակը Հայաստանում ավելի կայուն է: Տրանսֆերտներից ունեցած կախվածության մակարդակն այժմ Հայաստանի տնտեսության համար ցածր է, քան երբևէ: 2019-ին տրանսֆերտների զուտ ներհոսքը կազմել է ՀՆԱ-ի ընդամենը 3.7%-ը, համեմատության համար՝ 2014-ին նույն ցուցանիշը եղել է 10.5%, իսկ 2013-ին ավելի բարձր՝ 13%: Հայաստանի արտարժութային պահուստները բարձր մակարդակի վրա են: 2020-ի փետրվարին միջազգային պահուստները կազմել են 2.6 մլրդ դոլար, իսկ Կենտրոնական բանկը մինչև վերջերս շարունակում էր արտարժույթ գնել շուկայից, որ թույլ չտա դրամի էլ ավելի արժևորումը դոլարի նկատմամբ: Հայաստանի տնտեսության վրա ռուբլու արժեզրկման ազդեցության հնարավորություններին կանդրադառնանք մարտի 12-ին, ժամը՝ 11:00-ին, «Հոդված 3» ակումբում նախատեսված «Ռուբլու արժեզրկման հետևանքները Հայաստանի տնտեսության վրա» թեմայով քննարկման ժամանակ. Բանախոսներն են. ՏԻԳՐԱՆ ՋՐԲԱՇՅԱՆ, «Ամերիա» խորհրդատվական ընկերության տնօրեն ՎԱՀԱԳՆ ԽԱՉԱՏՐՅԱՆ, տնտեսագետ ՀԱՅԿԱԶ ՖԱՆՅԱՆ, տնտեսագետ