Քննարկում-ասուլիս․ ՀՀ բնակչության իրավիճակային վերլուծություն

Բնակչության համաշխարհային օրվա առթիվ «Հոդված 3» ակումբը, ՄԱԿ֊ի բնակչության հիմնադրամի հայաստանյան գրասենյակի հետ համատեղ, կազմակերպում է «Հայաստանի Հանրապետության բնակչության իրավիճակային վերլուծություն» հետազոտության շնորհանդես-ասուլիսը։ Հետազոտությունն իրականացվել է ՄԱԿ-ի բնակչության հիմնադրամի կողմից և նպատակ ունի համապարփակ ներկայացնելու բնակչության և վերարտադրողական առողջության ներկա միտումները և դրանց կապերն ու ազդեցությունը երկրի զարգացման վրա: Բանախոսներ Գարիկ Հայրապետյան, ՄԱԿ-ի Բնակչության հիմնադրամի հայաստանյան գրասենյակի գործադիր ներկայացուցիչ Աննա Հովհաննիսյան, ՄԱԿ-ի Բնակչության հիմնադրամի հայաստանյան գրասենյակի «Օժանդակություն բնակչության հարցերով քաղաքականությունների իրականացմանը» ծրագրի համակարգող Շնորհանդես-ասուլիսը տեղի կունենա «Հոդված 3» ակումբում, որը գտնվում է ք․ Երևան, Ասրիև 5 հասցեում (Թումանյան 26Ա բակում)։ Հարցերի ու լրացուցիչ տեղեկությունների համար զանգահարել՝ + 374 10 52 01 08, +374 91 18 15 05 հեռախոսահամարներով։ Սիրով՝ «Հոդված 3» ակումբի համակարգող թիմ

«Հոդված3» ակումբը սիրով հրավիրում է

#Հոդված3 ակումբը սիրով հրավիրում է լրատվամիջոցների, քաղաքացիական հասարակության ներկայացուցիչներին, քաղաքացիական ակտիվիստներին, երիտասարդներին բաց քննարկման՝ նոր սահմանադրության արդյունքների, հանրության ու սահմանադրության կապի, մայր օրենքը՝ որպես ՀՀ քաղաքացիների իրավունքների պաշտպան, և մի շարք այլ թեմաների վերաբերյալ։ Քննարկման բանախոսներն են. Ավետիք Իշխանյան, Հայաստանի Հելսինկյան կոմիտեի նախագահ Արա Ղազարյան, իրավաբան, միջազգային իրավունքի մասնագետ Լեւոն Մարտիրոսյան, ԱԺ ՀՀԿ խմբացկության պատգամավոր Հարցերի դեպքում զանգահարեք 010 52 01 08 հեռախոսահամարով։ Սիրով՝ #Հոդված3 ակումբի համակարգող թիմ

Ռուսաց լեզվի դասընթաց սիրիահայ դպրոցահասակ երեխաների համար

«Հոդված 3» ակումբը 12-15 տարեկան սիրիահայ երեխաների համար առաջարկում է ռուսերենի ուսուցման անվճար դասընթաց: Պարապմուքներն անցկացվում են շաբաթական երկու անգամ, մեկ ու կես ժամ տեւողությամբ, որի ընթացքում մասնակիցները ստանում են խոսակացական ռուսերենի եւ քերականության բազային գիտելիքներ, ինչպես նաեւ աջակցություն դպրոցական տնային աշխատանքների կատարման հարցում: Դասընթացներն անցկացնում է ռուսախոս դասընթացավար: