Կնոջ դերն ու ներուժը զարգացման մեջ ու աղքատության դեմ պայքարում
«Հոդված 3» ակումբը ապրիլի 14-ին ժամը 14։30- ին կազմակերպում է քննարկում «Կնոջ դերն ու ներուժը համայնքային զարգացման ու աղքատության հաղթահարման մեջ» թեմայով Գյումրի քաղաքում։ Մասնակցության համար լրացրեք էլեկտրոնային հայտադիմումը մինչև 12.04.2017 ՝ https://goo.gl/LlNuIj ։ ՄՈՒՏՔՆ ԱՆՎՃԱՐ Է։ Քննարկման թեմաներն են՝ ● Ո՞րն է կնոջ դերը համայնքների և երկրի զարգացման ու աղքատության հաղթահարման մեջ․արդյո՞ք այն կարևոր է, ● Որո՞նք են խոչընդոտները, որ սահմանափակում են կանանց հասարակական կյանքի լիարժեք մասնակցությանը ( հայրիշխանական նորմեր, ընտանեկան և գենդերային բռնություն, երկրի ընդհանուր սոցիալ֊տնտեսական վիճակ), ● Որո՞նք են կանանց համայնքային ներգրավվածության խթանները․ հաջողության պատմություններ։ ԲԱՆԱԽՈՍՆԵՐ՝ – ՍԵՅՐԱՆ ՄԱՐՏԻՐՈՍՅԱՆ – Դ. Սախարովի անվան մարդու իրավունքների պաշտպանության հայկական կենտրոնի Շիրակի տարածաշրջանային մասնաճյուղի ղեկավար, – ՀՀ Ոստիկանության Շիրակի մարզային վարչության ներկայացուցիչ, – ԳՈՀԱՐ ՄԱՐԿՈՍՅԱՆ – «Կանայք հանուն զարգացման» ՀԿ նախագահ, – «Վորլդ վիժն Արմենիա» միջազգային կազմակերպության ներկայացուցիչ, – «ԱՐԵՎԱՄԱՆՈՒԿ» ընտանիքի եւ երեխայի խնամքի հիմնադրամի ներկայացուցիչ, Ճանապարհածախսը փոխհատուցվում է, իսկ Շիրակի մարզի բնակիչների մասնակցությունը խրախուսվում։ Նույն օրը՝ ժամը 18։00֊ին Հոկտեմբեր կինոթատրոն ֊ում ցուցադրվելու է «Հայոց թագուհիներ» ֆիլմը։ ՄՈՒՏՔԸ ԿՐԿԻՆ ԱԶԱՏ և ԱՆՎՃԱՐ Է։ Մանրամասները տես՝ https://web.facebook.com/events/1499083550124943/
«Դարձնե՛նք աշխարհն ավելի մարդասեր» լուսանկարչական աշխատանքների ցուցահանդես
Մարդասիրության համաշխարհային օրվան ընդառաջ «Հոդված 3 ակումբը» հյուրընկալում է «ՕքսԵՋեն» հիմնադրամի Օքսֆամ կազմակերպության և ՄԱԿ-ի Զարգացման ծրագրի հետ համատեղ նախաձեռնած «Դարձնե՛նք աշխարհն ավելի մարդասեր» խորագրով լուսանկարչական աշխատանքների ցուցահանդեսը: Լուսանկարները բարձրաձայնում են հումանիտար աջակցության, սոցիալական անհավասարաության և աղետներին դիմակայելու պատրաստվածության անհրաժեշտության մասին: «Մարդասիրության միջազգային օր» 2016 Յուրաքանչյուր տարի օգոստոսի 19-ին աշխարհը նշում է«Մարդասիրության միջազգային օրը» : Այս տարի այն մեկնարկում է՝ «Մեկ մարդկություն» խորագրով՝ կոչ անելով համախմբվել հանուն 130 մլն մարդկանց, ովքեր այսօր մարդասիրական օգնության կարիք ունեն: Ցուցահանդեսի մասին Ցուցահանդեսը ընդգրկում է 3 հիմնական թեմատիկ շարքեր, որոնց կենտրոնում են․ – երեխաները, – Հայաստանում ապաստան գտած սիրիահայերը, – ինտեգրման ու հումանիտար աջակցության խնդիրները, – սոցիալական անհավասարությունը, որն էլ ավելի խոցելի է դարձնում մարդկանց աղետների ժամանակ, – աղետների ռիսկի նվազեցումը՝ բնական և մարդածին աղետների նկատմամբ համայնքների դիմակայունության ամրապնդումը։
«Երիտասարդական կրթական հնարավորություններ»
Օգոստոսի 17֊ին, 16։00֊ին «Հոդված 3» ակումբը կազմակերում է երիտասարդական պրակտիկ դասընթաց «Երիտասարդական կրթական հնարավորություններ» թեմայով։ Դասընթացը կտրամադրի պրակտիկ հմտություններ՝ ներկայացնելով հայկական և միջազգային երիտասարդական ցանցեր, ծրագրերի բազաներ, որտեղ մասնակիցները կարող են գտնել իրենց նախընտրություններին և կարիքներին համապատասխան ծրագրեր։ Կներկայացվի նաև այդ ցանցերում գրանցվելու և ծրագրերին դիմելու ընթացակարգը, նրբությունները։ Դասընթացի ընթացքում կքննարկվեն նաև հանրային կյանքում երիտասարդության ներգրավվածության հնարավորությունները։ Երիտասարդական միջազգային ծրագրերի հարթակներ Սաթենիկ Բաղդասարյան «Հանուն հավասար իրավուքների» ՀԿ «Հոդված 3» ակումբի ղեկավար Հայկական գիտական համագործակցություն (ArmScoop) կայքի և այլ կրթական հարթակների ներկայացում Արմեն Մարտիրոսյան «Հայկական գիտական համագործակցություն» կայքի հիմնադիր֊նախագահ Երիտասարդական կազմակերպություններ․ երիտասարդների ներգրավվածությունը հանրային կյանքում Արմենակ Մինասյանց AEGEE-YEREVAN ՀԿ փոխնախագահ/գործադիր տնօրեն Գրիգոր Երիցյան «Հայ առաջադեմ երիտասարդություն» ՀԿ փոխնախագահ Մասնակցության համար խնդրում ենք լրացնել հայտը հետևյալ հղումով` https://goo.gl/901GdC : Դիմելու վերջնաժամկետն է օգոստոսի 15֊ը, ժամը 16:00։ Ընտրված մասնակիցները կստանան լրացուցիչ նամակ միջոցառման մանրամասների վերաբերյալ։ Միջոցառումը տեղի կունենա «Հոդված 3» ակումբում․ որը գտնվում է ք․ Երևան, Ասրիև 5 հասցեում (Թումանյան 26Ա բակում)։ Հարցերի ու լրացուցիչ տեղեկությունների համար զանգահարել՝ + 374 10 52 01 08, +374 91 18 15 05 հեռախոսահամարներով։ Սիրով՝ «Հոդված 3» ակումբի համակարգող թիմ
Ընտանեկան արժեքները և կրթությունը՝ երիտասարդության կայուն զարգացման գրավական
Օգոստոսի 12-ին, ժամը 16։00-ին, Երիտասարդության միջազգային օրվա առթիվ, «Հոդված 3» ակումբը, ՄԱԿ-ի Բնակչության հիմնադրամի հայաստանյան գրասենյակի հետ համատեղ, կազմակերպում է հանրային քննարկում՝ «Ընտանեկան արժեքները և կրթությունը՝ երիտասարդության կայուն զարգացման գրավական» թեմայով։ Քննարկմանն անդրադարձ կկատարվի ընտանեկան բռնության, բռնության մշակույթի, ավանդականության, սեռով պայմանավորված հղիության ընդհատման, կրթական ոլորտի խնդիրներին և այլ առնչվող թեմաների։ Բանախոսներ՝ Ծովինար Հարությունան, ՄԱԲՀ հայաստանյան գրասենյակի ծրագրերի համակարգող Բագրատ Սրբազան, Մայր Աթոռ Ս. Էջմիածնի հայեցակարգային գրասենյակի տնօրեն Հայ առաքելական եկեղեցու Տավուշի թեմի առաջնորդ Արշակ Գասպարյան, հոգեբան, «Սոցիալական արդարություն» ՀԿ Նախագահ Սերոբ Խաչատրյան, կրթության փորձագետ, ԵՊՀ դասախոս Միջոցառմանը կարող են մասնակցել երիտասարդ առաջնորդները, երիտասարդական կազմակերպությունների ներկայացուցիչները, երիտասարդության ոլորտի խնդիրներով զբաղվող անձինք։ Մասնակցության համար խնդրում ենք լրացնել հայտը հետևյալ հղումով` https://goo.gl/GO71sI : Դիմելու վերջնաժամկետն է օգոստոսի 10-ը։ Ընտրված մասնակիցները կստանան լրացուցիչ նամակ միջոցառման մանրամասների վերաբերյալ։ Մարզերի երիտասարդների մասնակցությունը խրախուսվում է։ Վերջիններիս տրանսպորտային ծախսերը կփոխհատուցվեն։ Միջոցառումը տեղի կունենա «Հոդված 3» ակումբում, որը գտնվում է ք․ Երևան, Ասրիև 5 հասցեում (Թումանյան 26Ա բակում)։ Հարցերի դեպքում և լրացուցիչ տեղեկությունների համար զանգահարեք + 374 10 52 01 08, +374 91 18 15 05 հեռախոսահամարներով։ Սիրով՝ «Հոդված 3» ակումբի համակարգող թիմ
SOS ARTIK 2016
Շիրակի մարզի Արթիկ քաղաքը հունիսի վերջին հեղեղած հորդառատ անձրևները նոր խնդիրներ են առաջացրել տեղաբնակների համար։ Ու թեև կառավարությունը տրամադրել է որոշակի օգնություն, սակայն այն հիմնականում ուղղվել է գյուղատնտեսական վնասների փոխհատուցմանն ու ջրատար համակարգերի ու կոյուղու մաքրմանը։ «Հոդված 3» ակումբի թիմը՝ ցանկանալով օգնել ջրհեղեղից տուժած ընտանիքներին և հատկապես նպաստել այդ ընտանիքների երեխաների ուսումնական տարվա պատշաճ մեկնարկին, նախաձեռնում է գրենական պիտույքների և դպրոցական այլ պարագաների հավաքագրում, որոնք անձամբ կհանձնենք Արթիկի առավել կարիքավոր ընտանիքների դպրոցահասակներին։ Նվիրատվությունները՝ դրամային կամ գրենական պիտույքների տեսքով, կարող եք թողնել «Հոդված 3» ակումբում (ք․ Երևան, Թումանյան փ․ 26Ա֊ի բակում) աշխատանքային օրերին՝ ժամը 10։00 ֊ 19։00: Հարցերի դեպքում կարող եք զանգահարել Մելինե Հարությունյանին՝ 091 18 15 05, 010 52 01 08 հեռախոսահամարներով։ Արշավի ավարտից հետո բոլոր մասնակցած անձանց կտրամադրվի մանրամասն հաշվետվություն։ Սիրով՝ «Հոդված 3» ակումբի համակարգող թիմ
ՖԻԼՄ֊քննարկում․ Ոստիկանական բռնությունների նախադեպերը․ «Հայաստանի կորսված գարունը»
Մարտի 1-ը իշխանության կողմից կիրառված բռնության գագաթնակետ թե՞ նախերգանք։ Տիգրան Պասկեւիչյանի «Հայաստանի կորսված գարունը» հետաքննական ֆիլմը անդրադառնում է 2008 թվականի մարտի 1-ի իրադարձություններին։ Ֆիլմի նպատակն է միաժամանակ ցույց տալ մարտի 1-ի ե’ւ պատճառները, ե’ւ հետեւանքները, որոնց չարորակ պտուղները մինչ այժմ էլ ճաշակում ենք։ Ֆիլմի ավարտից հետո այնտեղ ներկայացվող թեզերը կքննարկենք ֆիլմի խորհրդատու Առաքել Սեմիրջյանի և զուգահեռներ կանցկացնենք Երևանյան վերջին զարգացումների հետ «Հելսինկյան Քաղաքացիական Ասամբլեայի Վանաձորի գրասենյակի» ղեկավար Արթուր Սաքունցի, իրավապաշտպան Վարդինե Գրիգորյանի հետ։ Սիրով սպասում ենք