Training course: Non Violence and Non Violent Communication
Dear followers, On 13 March, in the frameworks of "Jai Jagat 2020" events, we will be hosting a one day training course on the main concepts of non violence and tools and methods of non violent communication. The training course will be interactive based on non formal education methodology. IF YOU WOULD LIKE TO JOIN US, PLEASE FILL IN THIS FORM: https://forms.gle/U1tpG6DYSckzdcoF6 See the agenda below: 12:00-12:30 Introducing Jai Jagat globally and in Armenia Arsen Kharatyan Coordinator of Jai Jagat events in Armenia 12:30-13:15 Introduction with overarching concepts of Gandhi with special emphasis on direct and indirect violence Rajagopal P.V Founder of the Indian movement Ekta Parishad and Jai Jagat 2020 13:15-14:00 Film screening and discussion “AHiSMA” (nonviolence) 14:00-14:30 LUNCH BREAK 14:30-15:00 Strengthening the perspective of nonviolence Jill Carr-Harris Founder of Jai Jagat 2020 15:00-15:30 Film screening and discussion “Jai Jagat in Syuniq” 15:30-16:00 Youth perspective on Non Violence Satish, Khushbu, Neeru, Ashima Young members of Jai Jagat 16:00-17:00 Nonviolent Communication Michel Rouger, Jai Jagat 2020 Team member 17:00-17:30 Evaluation and Conclusion
Ցուցահանդես․ Արդարության և խաղաղության հետքերով
2019 թվականի հոկտեմբերի 2-ին Նյու Դելիից (Հնդկաստան) մեկնարկեց և առայսօր էլ ընթանում է Հնդկաստանի քաղաքական և հոգևոր առաջնորդ Մահաթմա Գանդիի 150-ամյակին նվիրված «Արդարության և խաղաղության հետքերով» խորագրով «Ջայ Ջագաթ 2020» քայլարշավը: Տնտեսական, սոցիալական և շրջակա միջավայրի խորացող խնդիրների շուրջ համամարդկային համախմբման կոչով գլոբալ քայլարշավը` մարդու իրավունքների գերակայության վրա խարսխված հոգատար միջավայր ձևավորելու նպատակ ունի: Ներառելով աշխարի 10 պետություն և անցնելով շուրջ 14 հազար կմ ճանապարհ` քայլարշավի նպատակն է հասնել Ժնև (Շվեյցարիա) 2020թ․ սեպտեմբերին, որտեղ Ջայ Ջագաթի մասնակիցները միանալու են տեղական նախաձեռնությունների 8-օրյա համաժողովին: Ջայջագաթցիների երթուղում է նաև Հայաստանը, ուր նրանք ժամանել են 2020 թվականի փետրվարի 12-ին ու այստեղ անցկացնելով մինչև ապրիլի 2-ը արդեն եղել ու դեռ կլինեն Հայաստանի գյուղերում և քաղաքներում՝ հանդիպելով տեղի բնակչությանը, այցելելով պատմամշակութային հուշարձաններ և կոթողներ: Ջայջագաթցիների հերթական կանգառը Հայաստանում կլինի «Հոդված 3» ակումբը, որտեղ մարտի 12-ին տեղի կունենա այս մի քանի ամիսների մասին պատմող լուսանկարների ցուցահանդեսը։ Սիրով սպասում ենք մարտի 12-ին, ժամը 17։00-ից «Հոդված 3» ակումբի նոր գրասենյակում (Զարոբյան 32, Ա․ Չեխովի անվան դպրոցի ետնամաս)։ Հարցերի և տեղեկությունների համար կարող եք կապվել մեզ հետ 012 313 314 հեռախոսահամարով։
Սպանություն և ծեծ Գյումրիում. ԸԲ կանխարգելման խնդիրները
Գյումրիում օրերս 43-ամյա կնոջ սպանությունը և նրա 13-ամյա դստեր դաժան ծեծը, որի կատարման համար նախնական տվյալներով կասկածվում է կնոջ զուգընկերը, հանրային մեծ արձագանք ստացավ: Այս հանցագործությունը ևս մեկ անգամ ստիպում է անդրադառնալ Հայաստանում ընտանեկան բռնության խնդրին, այդ հանցագործության կանխարգելման ազգային օրենսդրության մեխանիզմների արդյունավետությանը և հանրային ընկալումներին: Խնդրին քաղաքական մակարդակով առաջինն անձագանքեցին Ազգային ժողովում կառավարող «Իմ քայլը» խմբակցության պատգամավորները՝ մատնանշելով ոլորտը կարգավորող օրենսդրական խստացումների կարևորությունը: Պակաս խնդրահարույց չեն նաև հանրային ընկալումները, որոնցում շատ հաճախ ընտանեկան բռնության զոհը կրկնակի է զոհայնացվում, սկսում են քննարկել նրա բարոյական կերպարը, երբեմն արդարացնում բռնությունը, իսկ դրա մասին բարձրաձայնողներին «օտարերկրյա գործակալներ» անվանում: Գյումրիում սպանության դեպքը ևս տեղի է ունեցել ցերեկային ժամին, բնակելի թաղամասում, հասարակության անտարբերության ներքո։ Տարբեր լրատվամիջոցներում հարևանները նշել են, որ ընտանիքի անդամները պարբերաբար եղել են կապտուկներով։ Պաշտոնական տվյալներով, Քննչական կոմիտեում ընտանեկան բռնությունների հետ կապված քննվող գործերի թիվը տարեցտարի ավելանում է։ 2019թ. ընթացքում ՔԿ վարույթում է գտնվել ընտանեկան բռնության վերաբերյալ 635 քրեական գործ: 2018-ին ՔԿ վարույթում եղել է 519 քրեկան գործ: 2019 թ. ընթացքում վարույթում եղած ընտանեկան բռնության վերաբերյալ 635 քրեական գործերից 14-ը հարուցված են եղել սպանության կամ ինքնասպանության հասցնելու հատկանիշներով: Գործերի գերակշռող մասի՝ 338-ի հիմքում եղել է ծեծը։ Հայաստանում ընտանեկան բռնության կանխարգելմանն ուղղված օրեսդրական մեխազիմերի արդյունավետությանն ու այդ հանցագործության հանրային ընկալումներին հանգամանորեն կանդրադառնանք մարտի 9-ին, ժամը՝ 12:00-ին, «Հոդված 3» ակումբում (հասցե՝ Զարոբյան 32, Չեխովի անվան դպրոցի ետնամաս) նախատեսված «Սպանություն և ծեծ Գյումրիում. ընտանեկան բռնության կանխարգելման խնդիրները» թեմայով քննարկման ընթացքում: Բանախոսներն են. ՆԵԼԼԻ ԴՈՒՐՅԱՆ, Ոստիկանության քրեական հետախուզության գլխավոր վարչության անչափահասների իրավունքների պաշտպանության և ընտանեկան բռնության դեմ պայքարի վարչության պետ, ոստիկանության գնդապետ ԱՆԻ ՍԱՄՍՈՆՅԱՆ, «Լուսավոր Հայաստան» խմբակցության անդամ, ԱԺ պատգամավոր ՀԱՄԱԶԱՍՊ ԴԱՆԻԵԼՅԱՆ, «Իմ քայլը» խմբակցության անդամ, ԱԺ պատգամավոր ԱԻԴԱ ՄՈՒՐԱԴՅԱՆ, Վորլդ Վիժն Հայաստան, երեխաների պաշտպանության ծրագրի ղեկավար
Ինչպես են պաշտպանվելու հաշմանդամություն ունեցողների իրավունքները
ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարությունը e-draft-ում տեղադրել է «Հաշմանդամություն ունեցող անձանց իրավունքների մասին» ՀՀ օրենքի նախագիծը: Օրենքի նախագծով սահմանվում են հաշմանդամություն ունեցող անձանց իրավունքների պաշտպանության հետ կապված հարաբերությունները, հաշմանդամություն ունեցող անձանց իրավունքների ապահովման, խթանման և պաշտպանության պետական քաղաքականության նպատակը, պետական քաղաքականության հիմնական սկզբունքները և ուղղությունները: Նախագիծը ներառում է նաև այս ոլորտում կառավարության և լիազորած պետական կառավարման մարմնի լիազորությունները, հաշմանդամություն ունեցող անձանց իրավունքների ապահովման, խթանման և պաշտպանության համար մատչելի պայմանների և հավասար հնարավորությունների ապահովմանն առնչվող պահանջները, դրան հասնելու թիրախային ուղղությունները: Օրենքի նախագծում ընդգրկված են հաշմանդամություն ունեցող անձանց սոցիալական ներառման համալիր և տարեկան ծրագրերի վերաբերյալ դրույթներ: Նախագծով սահմանվում է նաև դրույթ Հաշմանդամություն ունեցող անձանց հարցերով զբաղվող ազգային հանձնաժողովի վերաբերյալ: Ներկայացված օրենքի նախագծին հանգամանորեն կանդրադառնանք մարտի 3-ին, ժամը՝ 13:30-ին, «Հոդված 3» ակումբում (հասցե՝ Զարոբյան 32, Չեխովի անվան դպրոցի ետնամաս) նախատեսված «Ինչպե՞ս են պաշտպանվելու հաշմանդամություն ունեցող անձանց իրավունքները. նոր օրենքի նախագիծ» թեմայով քննարկման ժամանակ: Բանախոսներն են. ԳԵՄԱՖԻՆ ԳԱՍՊԱՐՅԱՆ, ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարի առաջին տեղակալ ՀԵՐԻՔՆԱԶ ՏԻԳՐԱՆՅԱՆ, ՀՀ ԱԺ պատգամավոր, Առողջապահության եւ սոցիալական հարցերի մշտական հանձնաժողովի փոխնախագահ ՍՈՒՍԱՆՆԱ ԹԱԴԵՎՈՍՅԱՆ, «Հույսի կամուրջ» ՀԿ նախագահ Հարցերի և տեղեկությունների համար կարող եք կապվել մեզ հետ 012 313 314 հեռախոսահամարով։ Հարգանքով, «Հոդված 3» ակումբի համակարգող թիմ
Անտեսված կարիքներ». Տեսաֆիլմի դիտում
«Իրավական նախաձեռնությունների կենտրոն» հկ-ն հրավիրում է մասնակցելու «Ջատագովելով ազատազրկված անձանց արդյունավետ վերաինտեգրումը» ծրագրի ամփոփիչ հանդիպմանը: Հանդիպման ընթացքում կներկայացվեն «Ազատազրկված անձանց վերասոցիալականացման հիմնախնդիրները ՀՀ-ում» հետազոտության արդյունքները: Հանդիպման ավարտին կցուցադրվի «Անտեսված կարիքներ» տեսաֆիլմը, որը պատմում է հաշմանդամություն ունեցող ազատազրկված անձանց վերասոցիալականացման խնդիրների մասին: Հանդիպումը տեղի կունենա 2020 թվականի փետրվարի 28-ին՝ ժամը 17:00-18:00-ն, «Հոդված 3» ակումբում (հասցե՝ ք. Երևան, Զարոբյան 32, Չեխովի անվան դպրոցի ետնամաս): Տեղեկությունների համար կարող եք զանգահարել 055 155 300 հեռախոսահամարով:
«Անչափահասները՝ ճաղերից այն կողմ». դիտում
2020 թվականի փետրվարի 26-ին, ժամը 17:00-ին հրավիրում ենք մասնակցելու «Անչափահասները՝ ճաղերից այն կողմ» տեսաֆիլմի դիտմանը: Տեսաֆիլմը պատմում է ազատազրկված անչափահասների վերասոցիալականացման հիմնախնդիրների մասին: Տեսաֆիլմը պատրաստել է «Իրավական նախաձեռնությունների կենտրոն» հկ-ն՝ ԱՄՆ պետքարտուղարության Հասարակայնության հետ կապերի գրասենյակի դրամաշնորհի շրջանակներում: