«Փնտրիր և գտիր աշխատանք» դասընթաց սիրիահայերի համար
Եթե գործատուն փնտրում է գրագետ աշխատակից, ապա մեզ համար ոչ պակաս կարևոր է, որ դուք գտնեք գրագետ գործատուի։ Հրավիրում ենք մասնակցելու աշխատանքի արդյունավետ փնտրման երկժամյա “ճեպընթաց” դասընթացի։ Այն տեղի է ունենալու բացառապես ոչ ֆորմալ կրթության մեթոդով։ Առաջին հատվածում ծանոթանալու ենք գրագետ ինքնակենսագրական կազմելու կանոններին, իսկ երկրորդ հատվածում հարցազրույցին տպավորիչ ներկայանալու հմտություններին, գրագետ ու վստահելի գործատուին ճանաչելու /detect անելու/ չափանիշներին։ Կխոսենք աշխատաշուկայից, և ձեզ անհանգստացնող այլ հարցերից նույնպես։ Դասընթացին մասնակցելու համար լրացրեք հետևյալ ֆորման՝ https://docs.google.com/forms/d/1dGEnp_jYEHl4555I4FtOI5ImBzYhSQDq93xVoV-fBTc/edit
Պատերազմը և վիրտուալ տեղեկատվական դաշտը
«Հոդված 3» ակումբը կազմակերպում է քննարկում՝ պատերազմական իրավիճակում վիրտուալ-տեղեկատվական դաշտում հնարավորինս ճիշտ կողմնորոշվելու վերաբերյալ: Նոր սերնդի հակամարտություններն ուղեկցվում են տեղեկատվական պատերազմով, որի ժամանակ չպատրաստված միջավայրում ապատեղեկատվությունների տարածումը և դրանով հասարակություն-բանակ կապը կտրելն ու խուճապ առաջացնելը դառնում է առավել դյուրին: Արցախում կարող է իրադրությունը հանգիստ լինել, սակայն վիրտուալ-տեղեկատվական դաշտում պատերազմն անընդհատ շարունակվում է: Տեղեկատվական անվտանգության հարցերով փորձագետներ Սամվել Մարտիրոսյանի և Էդգար Էլբակjանի հետ «Հոդված 3» ակումբում մայիսի 30-ին, ժամը 17:00-ին կխոսենք պատերազմի վիրտուալ հատվածի էությունից, կփորձենք պարզել, թե հակամարտության ժամանակ համացանցում ինչպե՞ս կարելի է ճիշտ կողմնորոշվել, զերծ մնալ ապատեղեկատվությունից, ֆեյքերից և ո՞ր աղբյուրներից պետք է օգտվել: Կխոսենք նաև ապրիլյան պատերազմի ժամանակ վիրտուալ դաշտում տեղեկատվական հոսքերի առնձնահատկություններից, հայկական տեղեկատվական միջավայրի խոցելի կողմերից եւ այն մասին, թե որքանով է այժմ հայկական վիրտուալ տեղեկատվական միջավայրը պաշտպանված մարտահրավերներց եւ պատրաստ Արցախում հակամարտության հնարավոր կտրուկ սրմանը: Մուտքն ազատ է: Հարցերի և լրացուցիչ տեղեկությունների համար կարող եք զանգահարել 010 52 01 08 հեռախոսահամարով։ Սիրով, «Հոդված 3» ակումբի համակարգող թիմ
«ԵՐԵԽԱՆԵՐՆ ԻՐԵՆՑ ԻՐԱՎՈՒՆՔՆԵՐԻ և ՄԵՐ ԻՐԱԿԱՆՈՒԹՅԱՆ ՄԱՍԻՆ» հանդիպում-քննարկում
ՀԱՆԴԻՊՈՒՄԸ ՎԱՐԵԼՈՒ Է ՀՀ արվեստի վաստակավոր գործիչ, Հովհաննես Թումանյանի անվան պետական տիկնիկային թատրոնի գեղարվեստական ղեկավար ՌՈՒԲԵՆ ԲԱԲԱՅԱՆԸ: Ինչպես ասում են, եթե ցանկանում ես լսել ճշմարտությունը, ապա հարցրու երեխաներին։ Հունիսի 1-ին՝ երեխաների իրավունքների պաշտպանության օրը, երեխաների հետ փորձելու ենք պարզել ճշմարտությունը մեր իրականության, հասարակության և իրավունքների մասին։ Ավելին, Հայաստանում երեխաները հիմնականում չեն դիտարկվում իրավունքներ կրող, իսկ նրանց խնդիրներն ու իրավունքների խախտումները բազմազան են։ Վերջիններս հաճախ գիտակցված չեն հասարակության կողմից, և՛ ծնողները, և՛ մանկավարժները, որպես կանոն, հաշվի չեն նստում նրանց հետ։ Մինչդեռ «եթե դու չես բարձրաձայնում քո իրավունքները, չես կարող հասարակությունում փոփոխություններ կատարելու ակնկալիքներ ունենալ», հետևաբար անչափ կարևոր է, որ երեխաները իրենք խոսեն իրենց իրավունքների մասին և պատկերեն այդ իրավունքների շրջանակը՝ ըստ իրենց նախանշած առաջնահերթությունների: Այս համատեքստում հունիսի 1-ին «Հոդված 3» ակումբը հրավիրում է 6-12 տարեկան երեխաների՝ մասնակցելու ուրախ ու գունավոր միջոցառմանը, խոսելու իրենց իրավունքների մասին և բանաձևելու ՀՀ֊ում ապրելու իրենց տեսլականը։ ՄՈՒՏՔՆ ԱԶԱՏ Է. Հարցերի դեպքում կարող եք զանգահարել՝ 091 18 15 05 հեռախոսահամարով։
Ազգ-բանակ կոնցեպցիա․ քննարկում-բանավեճ
2016թ. հոկտեմբերի 5-ին ՀՀ պաշտպանության նախարար Վիգեն Սարգսյանը հայտարարեց բանակաշինությունից ազգ-բանակ հայեցակարգին անցման մասին: Այս ընթացքում հայեցակարգի իրագործման ուղղությամբ մշակվեցին մի շարք ծրագրեր, որոնք հանրային շրջանակներում առաջացրին իրարամերժ կարծիքներ: Եթե հետաքրքրված եք «ազգ-բանակ» կոնցեպցիայի թեմայով, ունեք ձեր սեփական տեսակետն այս հայեցակարգի շուրջ, հրավիրում ենք Ձեզ «Հոդված 3» ակումբի կազմակերպած բանավեճ-քննարկմանը, որը տեղի կունենա մայիսի 31-ին 16:00-ին: Քննարկում-բանավեճի ընթացքում կխոսենք կոնցեպցիայի էության և արդյունավետության մասին: Հարցերը կլինեն երկու առանցքային խնդրիրների վերաբերյալ. • Արտաքին վտանգը ստիպում է հասարակությանը մոբիլիզացնել եւ զարգացնել զինված ուժե՞րը, թե՞ խորացնել միլիտարիզացիան՝ հետին պլան մղելով տնտեսական զարգացումը եւ մարդու իրավունքները, • Ազգ-բանակ կոնցեպցիայի իրացման միջոցով զինված ուժերը կդառնան տնտեսության շարժիչ ո՞ւժը, թե՞ կավելացնեն տնտեսության ֆինանսական ծանրաբեռնվածությունը: Բանավեճի վերջում սպասվում է հետաքրքիր և նորարար խաղ՝ քաղաքական, իրավական հարցերով ու քաղաքական գործիչների հայտնի խոսքերով «ԱՅԼԿԵՐՊ»: Մամուլի հաղորդագրություն «Ազգ–բանակ. անհրաժեշտ մոբիլիզացիա վտանգի դեմ, թե՞ միլիտարիզացիայի խորացում» «Հայաստանում հենց սկզբից արատավորվել է «Ազգ–բանակ» գաղափարը։ Բանակն ավելի շատ պատժի տարածք է, քանանվտանգություն ապահովող կառույց». «Հոդված 3» ակումբում մայիսի 31-ին «Ազգ–բանակ. անհրաժեշտ մոբիլիզացիա վտանգի դեմ, թե՞ միլիտարիզացիայի խորացում» թեմայով հանրային քննարկմանը հայտարարեց ազգագրագետ Հրանուշ Խառատյանը: Նրա խոսքով, այժմ ՀՀ իշխանություններն ի դեմս Պաշտպանության նախարարության, շրջանառության մեջ են դրել «Ազգ–բանակ» հայեցակարգ, որն իրականում պարզ չէ, թե ինչի մասին է: «Չկա հստակ կազմված փաստաթուղթ, կան մի քանի գաղափարներ, որոնցիցմեկը «1000 դրամների» պայմանական անունը ստացած նախաձեռնությունն էր, որը միանշանակ չընկալվեց», – ասաց Խառատյանը։ «Հայաստանում բանակն ավելի շատ պատժի տարածք է, քան անվտանգություն ապահովող կառույց», – ասաց նա՝ պարզաբանելով, որզինվոր հասկացողությունը ՀՀ–ի բարոյական արժեհամակարգում երրորդական տեղում է: Ընդհանրապես, երբ 2016թ. հոկտեմբերի 5-ին ՀՀ պաշտպանության նախարար Վիգեն Սարգսյանը հայտարարեց բանակաշինությունից«Ազգ–բանակ» հայեցակարգին անցման մասին, դրա իրագործման ուղղությամբ մշակվեցին մի շարք ծրագրեր, որոնք հանրայինշրջանակներում առաջացրին իրարամերժ կարծիքներ: Հայեցակարգը ներկայացնելուց հետո հարցեր առաջացան, թե ի՞նչ է փոխվել բանակում, արդյո՞ք ապրիլյան պատերազմից հետոծագած խնդիրները լուծվել են, կոռուպցիոն ռիսկերի վերացման ուղղությամբ իրական աշխատանք է տարվել և, արդյո՞ք բանակն է այնհիմնական առանցքը, որի շուրջ պետք է համախմբվի ազգը, թե՞ իրավական–սոցիալական պետությունը, որի ղեկավարած բանակումկբացառվեն անարդարությունները, կոռուպցիան և վստահության բարձր մակարդակի դեպքում առանձին հայեցակարգերի կարիք չիլինի: Քննարկման մասնակիցները մտավախություն էին հայտնում, որ Հայաստանի պարագայում, երբ ժողովրդավարական քաղաքականհամակարգի զարգացվածության խնդիրների ու քաղաքացիական ինստիտուտների ակնհայտ թուլության պայմաններումպետականաշինության առանցքում հայտնվում է «ազգ–բանակ» գաղափարը, ապա շեշտակի մեծանում է միլիտարիզացիայի վտանգը: Այս համատեքստում երկու հիմնական հարցեր են առաջ գալիս: Առաջին, արտաքին վտանգը ստիպում է հասարակությանըմոբիլիզացնել եւ զարգացնել զինված ուժե՞րը, թե՞ խորացնել միլիտարիզացիան՝ հետին պլան մղելով տնտեսական զարգացումը եւմարդու իրավունքները: Երկրորդ՝ ազգ–բանակ կոնցեպցիայի իրացման միջոցով զինված ուժերը կդառնան տնտեսության շարժիչ ո՞ւժ, թե՞ կավելացնեն պետության ֆինանսական ծանրաբեռնվածությունը: Հենց այս խնդիրների մասին խոսելով՝ «Խաղաղության երկխոսություն» ՀԿ նախագահ Էդգար Խաչատրյանը հիշեցրեց, որ ըստ տարբերմիջազգային մասնագիտացված կառույցների գնահատականների Հայաստանն Արևելյան Եվրոպայում ամենառազմականացվածերկիրն է: «Իսկ վերջին իրադարձությունները ցույց են տալիս, որ ռազմականացումն ավելի է խորանում», – ասաց նա՝ հավելելով, որազգ–բանակ գաղափարն, այս համատեքստում, առաջին հերթին Հայաստանի համար արտաքին քաղաքականության հայեցակարգն է: «Այսինքն՝ Հայաստանն ինչ ձևով է ներկայանում աշխարհին: Եթե այդ տեսանկյունից նայենք՝ ինչո՞ւ պետք է Հայաստանիքաղաքականությունը, Հայաստանի ուղերձն ամբողջ աշխարհին ներկայացնի պաշտպանության նախարարը: Դա ինձ համար ցուցիչ է, որ Հայաստանը ռազմականացված երկիր է: ՀՀ–ն զարգանալու է միայն այդ ուղղությամբ, ո՞ւր են մնում ակտուալ խնդիրները՝քաղաքական ճգնաժամ, կոռուպցիա եւ այլն: Արդյոք ազգ–բանակ կոնցեպտն առաջարկում է լուծումներ Հայաստանի տնտեսականզարգացման համար»,- ասաց Խաչատրյանը՝ հավելելով, որ երկրում միլիտարզիզացիայի խորացումը կարող է հանգեցնել բանակինկատմամբ քաղաքացիական վերահսկողության թուլացման ու որպես հետեւանք՝ ուժային կառույցների դերի շեշտակի աճի: «Այն է՝ քաղաքացիական ու դեմոկրատական ինստիտուտների դերակատարությունը կարող է շեշտակի նվազել, հատկապես որ դեռհասկանալի չէ, արդյոք այս հայեցակարգով լուծվում են բանակում առկա խնդիրները՝ կապված ոչ կանոնադրականհարաբերությունների, կոռուպցիայի հետ», – ասաց նա: Քննարկման մյուս բանախոս Մարդկային զարգացման միջազգային կենտրոնի նախագահ Թեւան Պողոսյանի կարծիքը տարբերվեցմյուս բանախոսների մոտեցումներից: Մատնանշելով բանակում առկա խնդիրները՝ նա սակայն «Ազգ–բանակ» հայեցակարգնհամարում է դրանց լուծումներ տալու հնարավորություն: «Ազգ–բանակում պետք է ձեւավորվեն մեխանիզմներ, որով կոռուպցիայի դեմ կպայքարենք: Հայաստանն իր ստեղծման օրվանից եղել էազգ–բանակ կոնցեպտի մեջ: 1991-ին, երբ սկսել ենք ու ունեցել ենք ռազմական գործողություններ, հազարավոր մարդիկ գնացել եներկիր պաշտպանելու, ազգ–բանակ չէ՞ր, հազարավոր մարդիկ սփյուռքից գումարներ են ուղարկել, որ կարողանան զենք, ուտելիք գնեն, ազգ–բանակի կոնցեպտ չէ՞», – ասաց նա՝ հավելելով, որ այս հայեցակարգում ճիշտ և իրականությունից բխող մոտեցումներիամրագրամն և դրանք կյանքի կոչման պարագայում հնարավոր կլինի դրական արդյունքի հասնել: «Մենք ցանկանում ենք դառնալ այնպիսի երկիր, ինչպիսին է Շվեյցարիան կամ Իսրայելը, բայց պարզվում է՝ նրանք ազգ–բանակով ենայդպես դարձել», – հակադարձեց նա: Քննարկմանը ներկա որոշ քաղաքացիներ և փորձագետներ չհամաձայնեցին Պողոսյանի մատնանշած Շվեյցարիայի և Իսրայելիհամեմատությունների հետ: «Այդ երկու օրինակները Հայաստանի պարագայում կիրառելի չեն, քանի որ այդ պետություններում բացի հզոր բանակից կան այնհավասարակշռող հզոր քաղաքական ու քաղաքացիական ինստիտուտներ: Իսրայելում անգամ ոչ ծանր հանցագործություններիհամար դատապարտում են երկրի նախագահին ու վարչապետին, որոնք պատերազմի մասնակից են: Իսկ Հայաստանում բանակումառկա խնդիրների մասին բարձրաձայնողներին գրեթե հավասարեցում են ազգի դավաճանների հետ», – ասաց «Բաց հասարակությանհիմնադրամներ– Հայաստան» կազմակերպության տնօրեն Լարիսա Մինասյանը: Սիրով՝ «Հոդված 3» ակումբի համակարգող թիմ
Մարդու իրավունքները նախընտրական ծրագրերում
Մարտի 29-ին ժամը 12:00-ին «Հոդված 3» ակումբում (հասցե՝ Թումանյան 26Ա) տեղի կունենա քննարկում «Խոստումներից իրականություն. ինչպե՞ս են պատրաստվում լուծել մարդու իրավունքների խնդիրները ընտրապայքարին մասնակից քաղաքական ուժերը» խորագրով: Բանախոսներ են՝ ԲԱԳՐԱՏ ԵՍԱՅԱՆ «Հայ հեղափոխական դաշնակցություն» կուսակցություն ԱՐՏԱԿ ԶԵՅՆԱԼՅԱՆ «ԵԼՔ» դաշինք ԶՈՅԱ ԹԱԴևՈՍՅԱՆ «Կոնգրես-ՀԺԿ» դաշինք ԱՆԱՀԻՏ ԲԱԽՇՅԱՆ «Ազատ դեմոկրատներ» կուսակցություն Հարցերի ու լրացուցիչ տեղեկությունների համար զանգահարել + 374 10 52 01 08 հեռախոսահամարով։
Հանրային քննարկում․ Հանրակրթության ոլորտի խնդիրները
Թեպետ հանրակրթությունը Հայաստանի կառավարության հռչակած գերակա ոլորտն է, սակայն որակյալ կրթություն ստանալու իրավունքը, մեղմ ասած, մնում է խնդրահարույց: Կրթական ողջ համակարգի քաղաքականացվածությունը, կոռուպցիան, որակյալ մասնագետների պակասն ու մարզային դպրոցների կիսաքանդ շենքերը, համաչափ զարգացման խնդիրները դառնում են ոչ միայն պետության զարգացման լուրջ խոչընդոտ, այլ նաև խորացնում են սոցիալական բևեռացման ճգնաժամը: Կրթական համակարգը, որը կոչված է դաստիարակել քաղաքացիներ՝ քննադատական մտածելակերպով, հաճախ վերածվում է քաղաքական ռեսուրսի՝ երկրորդական պլան մղելով որակն ու բովանդակությունը: ՀՀ Կրթության և գիտության նախարարությունը հավաստիացնում է, որ նոր ծրագրեր է իրականացնում այս խնդիրների լուծման համար, մասնավորապես, դպրոցների հնարավոր օպտիմալացման եւ կրթության գերազանցության ազգային ծրագրերը։ Արդյո՞ք դրանք իրապես արդյունավետ են լինելու, թե՞ հերթական բարեփոխումը հանգեցնելու է առավել լուրջ խնդիրների։ Այս և այլ հիմնահարցերի շուրջ կխոսենք «Հոդված 3» ակումբում, ՄԱՅԻՍԻ 23-ին ԺԱՄԸ՝ 12-ին, «ՀԱՆՐԱԿՐԹՈՒԹՅՈՒՆԸ ՀԱՄԱՉԱՓ ԶԱՐԳԱՑՄԱՆ, ՕՊՏԻՄԱԼԱՑՄԱՆ և ՔԱՂԱՔԱԿԱՆԱՑՎԱԾՈՒԹՅԱՆ ԽՆԴԻՐՆԵՐԻ ԾԻՐՈՒՄ» թեմայով հանրային բաց քննարկմանը: Բանախոսներն են. ԴԱՎԻԹ ՍԱՀԱԿՅԱՆ, ՀՀ Կրթության գիտության նախարարի տեղակալ ԴԱՎԻԹ ԱՄԻՐՅԱՆ, «Բաց հասարակության հիմնադրամներ – Հայաստան» կազմակերպության ծրագրերի գծով փոխտնօրեն ՍԵՐՈԲ ԽԱՉԱՏՐՅԱՆ, կրթության հարցերով փորձագետ ՌՈՒԶԱՆՆԱ ՄՈՒՐԱԴՅԱՆ, ՀՀ ԱԺ Հանրապետական կուսակցության խմբակցության պատգամավոր Հարցերի և տեղեկությունների համար կարող եք զանգահարել 010 52 01 08 հեռախոսահամարով։ Սիրով, «Հոդված 3» ակումբի համակարգող թիմ