ԻՐԱՎԻՃԱԿՆ ԻՐԱՆՈՒՄ ՍՐՎՈՒՄ Է. ապակայունացման տնտեսական ու աշխարհաքաղաքական հետևանքները
Իրանում իրավիճակն անհանգիստ է: Իրանի տասնյակ քաղաքներում կառավարության որոշմամբ բենզինի գնի կտրուկ բարձրացման դեմ բողոքի գործողությունները շարունակվում են: Մի շարք քաղաքներում ընդհարումների հետևանքով զոհեր և վիրավորներ կան: Իրանում ցուցարարների դեմ ուժ է կիրառվում, իսկ ինտերնետն անջատել են։ ԱՄՆ-ն աջակցություն է հայտնել «իրանական ժողովրդին իր խաղաղ բողոքի ցույցերում» և դատապարտել ուժի կիրառումը: Հայտարարությունը հաջորդել է Իրանի իշխանությունների այն ահազանգին, որ պետությունը սահմանափակում է վառելիքի ձեռքբերման հնարավորությունը քաղաքացիների համար, նաև կրճատում վառելիքի գների սուբսիդավորումը՝ ամերիկյան պատժամիջոցների ֆոնին։ Միևնույն ժամանակ, Իրանի իշխանությունները նախազգուշացրել են, որ պատրաստ են խիստ պատասխան տալ բողոքի զանգվածային ցույցերին, որոնք անցկացվում են երկրի արդեն գրեթե 100 քաղաքներում։ Իրանական Fars լրատվական գործակալությունը հայտնում է, որ ձերբակալվել է մոտ հազար մարդ: Ըստ պետական լրատվամիջոցների հաղորդումների, ցույցերի ընթացքում հարյուրից ավելի բանկեր և խանութներ են այրվել: Հայաստանի համար աշխարհաքաղաքական ու տնտեսական կարևորություն ներկայացնող Իրանում ներքին անկայունության խորացումը լուրջ տարածաշրջանային մարտահրավեր է: Թե ինչպես կզարգանան Իրանում բախումները, ինչ հետևանքներ այն կարող է ունենալ տարածաշրջանի, մասնավորապես Հայաստանի վրա, այս հարցերին հանգամանորեն կանդրադառնանք նոյեմբերի 19-ին, ժամը՝ 13:00-ին, «Հոդված 3» ակումբում նախատեսված «ԻՐԱՎԻՃԱԿՆ ԻՐԱՆՈՒՄ ՍՐՎՈՒՄ Է. ապակայունացման տնտեսական ու աշխարհաքաղաքական հետևանքները» թեմայով քննարկման ժամանակ: Բանախոսներն են. ԱՐՄԱՆ ՆԱՎԱՍԱՐԴՅԱՆ, ՀՀ արտաքին գործերի նախկին փոխնախարար, արտակարգ և լիազոր դեսպան ԱՐՏՅՈՄ ՏՈՆՈՅԱՆ, իրանագետ ԱՏՈՄ ՄԱՐԳԱՐՅԱՆ, Ինովացիոն և ինստիտուցիոնալ հետազոտությունների կենտրոնի ղեկավար, տնտեսագետ
Զորեղացնելով կանանց՝ զարգացնել համայնքը․ՍՁ դասընթաց Եղեգնաձորում
Սիրով հրավիրում ենք սոցիալական ձեռնարկատիրության դասընթացի Եղեգնաձոր քաղաքում։ Դասընթացի ընթացքում մասնակիցները հնարավորություն կունենան ՝ - Իմանալ՝ ինչ է սոցիալական ձեռնարկատիրությունը, ինչպես է կարգավորվում դաշտը Հայաստանում - Հասկանալ՝ ինչպես կարող է ՍՁ-ն օգնել լուծել համայնքի խնդիրներն ու միաժամանակ գումար վաստակել - Ծանոթանալ Հայաստանում գործող ՍՁ օրինակների - Անձամբ շփվել հայաստանյան կին սոցիալական ձեռներեցի հետ - Քարտեզագրել համայնքի խնդիրներն ու գեներացնել լուծման ՍՁ տարբերակներ - Մոդելավորել ՍՁ գաղափարներ՝ հաշվարկելով դրանց սոցիալական և ձեռնարկատիրական բաղադրիչները - Ստանալ ՍՁ ոլորտում աշխատող կազմակերպությունների և անհատների մասին ամփոփ տեղեկություններ: Դասընթացը վարելու են՝ Mane Madoyan- Ինֆորմացիայի ազատության կենտրոնի ծրագրերի համակարգող Vahe Khachikyan- ՀԿ կենտրոն ՔՀԶ ՀԿ, ծրագրերի համակարգող Դասընթացը տեղի է ունենալու նոյեմբերի 24-ին, ժամը 12:00 - 16:00-ն Հայաստանի պետական տնտեսագիտական համալսարանի Եղեգնաձորի մասնաճյուղում։ Դասընթացն իրականացվում է « Հոդված 3» մարդու իրավունքների և քաղաքացիական կրթության ճամբարի դրամաշնոր ստացած ծրագրերի շրջանակում։ Դասընթացը բաց է բոլոր հետաքրվածների համար; Սիրով սպասում ենք։
Հանդիպում ՀՀ արդարադատության նախարար Ռուստամ Բադասյանի հետ
«Հոդված 3» ակումբը սիրով հրավիրում է ձեզ մասնակցելու հանդիպում-քննարկման ՀՀ արդարադատության նախարար Ռուստամ Բադասյանի հետ։ Հանդիպումը կազմակերպվում է Եվրոպական միության կողմից ֆինանսավորվող «Մարդու իրավունքների խթանում և պաշտպանություն» ծրագրի շրջանակում, որն իրականացվում է ՄԱԿ-ի զարգացման ծրագրի, ՄԱԿ-ի բնակչության հիմնադրամի և ՅՈՒՆԻՍԵՖ-ի կողմից։ Հանդիպումը կազմակերպվելու է ոչ պաշտոնական ֆորմատով` «մարդու իրավունքների սրճարանի» ձևաչափով` քննարկելու ● Մարդու իրավունքների պաշտպանության ազգային ռազմավարությունը ● Խոշտանգումների և վատ վերաբերմունքի կանխարգելումը ● Հակախտրականությունը և գենդերային հավասարությունը ● Երեխաների իրավունքները Հանդիպումը իրականացվում է «Հանուն հավասար իրավունքների» ՀԿ-ի հետ համագործակցությամբ։ Այն տեղի է ունենալու նոյեմբերի 20-ին, ժամը 15:00-ին «Հոդված 3» ակումբում (Թումանյան 26Ա)։ Մասնակցության համար խնդրում ենք լրացնել կից հայտադիմումը`https://docs.google.com/forms/d/e/1FAIpQLSd8oUw6i6kFY5drmybGfr68uWxBg2slOQfEpVICy69dwuhPpA/viewform մինչև նոյեմբերի 18-ը։
Ատելության խոսքի քրեականացումը որպես կանխարգելիչ մեխանիզմ
Մեկնարկում է համաբուհական ուսանողական բանավեճի առաջնության երկրորդ փուլը՝ «Երկխոսությունների հարթակ» ձևաչափով։ ✅«Երկխոսությունների հարթակը» հասարական խնդիրների բարձրաձայնման, բազմակողմանի քննարկման, հնարավոր լուծումների մշակման այլընտրանքային ձևաչափ է, որը միավորելու է ուսանողներին, քաղաքական ու հասարակական գործիչներին, կուսակցությունների ներկայացուցիչներին, ոլորտի փորձագետներին։ ✅ Առաջինը Երկխոսությունների հարթակում միմյանց կհանդիպեն համաբուհական ուսանողական բանավեճի առաջնության հաղթող The Thinkers թիմը և ՀՀ Աժ պատգամավորներ Sargis Khandanyan -ը, Maria Karapetyan-ը, Gayane Abrahamyan-ը և Taguhi Ghazarian-ը։ ✅ Քննարկման թեման է «Ատելության խոսքի քրեականացումը ատելության խոսքի կանխարգելման լավագույն միջոցն է»։ ✅ Հանդիպում տեղի կունենա նոյեմբերի 16-ին՝ ժամը 13։00-ին, Աբովյան 3 Deworkacy AOKS-ում։ ✅ Միջոցառումը նախատեսված է միայն ուսանողների համար։ ❕❗ Չմոռանաք վերցնել ուսանողի կարգավիճակը փաստող փաստաթուղթ՝ ստուգման գրքույկ կամ ուսանողական քարտ։ ✅ Հարցեր տալու հնարավորություն են ունենալու թե՛ մասնակից ուսանողները, թե՛ առցանց հետևողները։ Շնորհակալություն CivilNet.TV-ին ուսանողական բանավեճի առաջնության երկրորդ փուլի լուսաբանման աշխատանքը ստանձնելու համար։
Հայաստանյան մեդիայի սպառման և ապատեղեկացվածության մակարդակը
«Հայաստանյան մեդիայի սպառման և ապատեղեկացվածության մակարդակի ուսումնասիրության» արդյունքների ներկայացում Նոյեմբերի 13-ին, ժամը՝ 13։00-ին, Հոդված 3 ակումբում «Իրազեկ քաղաքացիների միավորումը» և «Հետազոտությունների առաջատար խումբը» կներկայացնեն «Հայաստանյան մեդիայի սպառման և ապատեղեկացվածության մակարդակի ուսումնասիրություն» հետազոտության արդյունքները։ Հետազոտությամբ ուսումնասիրվել է Հայաստանում մեդիայի սպառումը և մեդիա գրագիտության հետ կապված խնդիրները։ Բանախոսներն են. ԴԱՆԻԵԼ ԻՈԱՆՆԻՍՅԱՆ, «Իրազեկ քաղաքացիների միավորման» ծրագրերի համակարգող ՌՈՒԲԵՆ ՍԱՐԳՍՅԱՆ, «Հետազոտությունների առաջատար խմբի» ղեկավար Հարցերի և տեղեկությունների համար կարող եք զանգահարել 010 52 01 08 հեռախոսահամարով։
Աղմկահարույց պերֆորմանսը.արվեստը պե՞տք է ունենա սահմանափակումներ
Երևանի մետրոյի «Հանրապետության հրապարակ» կայարանի տարածքում տեղի ունեցած «ՀուԶԱՆՔ ու Զանգ» ներկայացումը հանրային մեծ արձագանքի արժանացավ: Այն ևս մեկ առիթ դարձավ հանրության որոշակի խմբերի թիրախավորման ու պիտակավորման համար: Անգամ լուրեր սկսեցին շրջանառվել, թե ներկայացումը ԼԳԲՏ կամ սատանիստական քարոզ է: Տևական ժամանակ սոցիալական ցանցերի ու հանրային հարթակներում տարածվող ատելության խոսքը նոր դրսևորում ստացավ՝ դառնալով կոնկրետ գործողություն: Ներկայացման ժամանակ նաև միջադեպ տեղի ունեցավ, երբ մի քանի անձ վանկարկում էր՝ «ամոթ, ամոթ»: Այնուհետև մի երիտասարդ, որը ներկայացավ որպես Նարեկ Սարգսյան, փորձեց «զելյոնկա» լցնել ներկայացման մասնակիցների վրա՝ հայտարարելով, որ նրանք սատանիստներ են: Ոստիկանները նրան բերման ենթարկեցին: Մի քանի քաղաքացի, այդ թվում բժիշկ-նեյրովիրաբույժ Մարինա Խաչատրյանը և Ազգային արժեքների պաշտպանության «Կամք» հասարակական նախաձեռնության հիմնադիր Վահագն Չախալյանը տեղի ունեցածը համարելով «սրբապղծություն»՝ ներկայացման վայրում խունկ են ծխել և աղոթել: Արվեստի ազատության, հանրային միջոցառումների նկատմամբ հանդուրժողականության, օրըստօրե լայն տարածում ստացող ատելության խոսքի դրսևորումներին մանրամասն կանդրադառնանք նոյեմբերի 5-ին, ժամը՝ 12:00 –ին, «Հոդված 3» ակումբում նախատեսվող «ԱՂՄԿԱՀԱՐՈՒՅՑ ՊԵՐՖՈՐՄԱՆՍԸ. արվեստը պե՞տք է ունենա սահմանափակումներ» թեմայով քննարկման ժամանակ: ՆԱՐԻՆԵ ԽԱՉԱՏՐՅԱՆ, ՀՀ Կրթության, գիտության, մշակույթի և սպորտի փոխնախարար ՀՐԱՆՈՒՇ ԽԱՌԱՏՅԱՆ, ազգագրագետ ՌՈՒԲԵՆ ԲԱԲԱՅԱՆ, Հովհաննես Թումանյանի անվան պետական տիկնիկային թատրոնի տնօրեն