ԵՐԻՏԱՍԱՐԴԱԿԱՆ ԿՐԹԱԿԱՆ ՀՆԱՐԱՎՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ․ ԴԱՍԸՆԹԱՑ

Միացեք մեզ նոյեմբերի 6֊ին, ժամը 14։00֊ին, եթե ցանկանում եք - ստանալ պրակտիկ հմտություններ CV կազմելու, մոտիվացիոն և ուղեկցող նամակներ գրելու վերաբերյալ, - ծանոթանալ պաշտոնական նամակագրության և գրությունների նրբություններին, - իմանալ առկա երիտասարդական կրթական հնարավորությունների մասին՝ Հայաստանում և արտասահմանում։ ԲԱՆԱԽՈՍՆԵՐՆ ԵՆ՝ Սաթենիկ Բաղդասարյան, «Հանուն հավասար իրավուքների» ՀԿ նախագահ Արմենակ Մինասյանց, AEGEE-YEREVAN ՀԿ փոխնախագահ/գործադիր տնօրեն ՄԱՍՆԱԿՑՈՒԹՅԱՆ ՀԱՄԱՐ ՀԱՐԿԱՎՈՐ Է ԼՐԱՑՆԵԼ ՍՈՒՅՆ ՀԱՅՏԸ` https://bit.ly/31UGF7f Դասընթացն անվճար է, անցկացվելու է «Հոդված 3» ակումբում (Թումանյան 26 ա): Տեղերը սահմանափակ են։ Դիմումների վերջնաժամկետն է ՆՈՅԵՄԲԵՐԻ 3-ը։ Ընտրված մասնակիցները կտեղեկացվեն ՆՈՅԵՄԲԵՐԻ 4-ին: Լրացուցիչ հարցերի և տեղեկությունների համար կարող եք զանգահարել 010 52 01 08 հեռախոսահամարով։

Ընդունելություն| Մարդու իրավունքների աշնանային դպրոց

«Հոդված 3» ակումբը հայտարարում է Մարդու իրավունքների 2019 թ֊ի աշնանային դպրոցի ընդունելություն։ Ե՞ՐԲ և ՈՐՏԵ՞Ղ Դպրոցը տեղի կունենա ք․ Երևանում («Հոդված 3» ակումբ՝ Թումանյան 26 Ա) նոյեմբերի 18-ից դեկտեմբերի 13-ը ժամը 13։30-15։30։ ԻՆՉՈ՞Ւ ԴԻՄԵԼ Աշնանային դպրոցը հիանալի հնարավորություն է՝ - ծանոթանալու ՀՀ ներպետական և միջազգային իրավական շրջանակին՝ մարդու իրավունքների ու հակախտրականության համատեքստում, - հանդիպել հայտնի իրավապաշտպանների ու գործող իրավաբանների և լսել նրանց պատրաստած դասախոսությունները՝ պրակտիկ օրինակների, իրականացված հետազոտությունների և միջազգային լավագույն փորձի ներկայացմամբ, - կիրառել մարդու իրավունքների ոլորտում ստացած գիտելիքն ու փորձը, մշակել Մարդու իրավունքների պաշտպանության ազգային ռազմավարության վերաբերյալ առաջարկներ` ներկայացնելով դրանք ՀՀ Արդարադատության նախարարություն ֊ Դպրոցի լավագույն շրջանավարտները աշխատանքի հնարավորություններ են ստանում գործընկեր իրավապաշտպան կազմակերպություններում։ ԻՆՉՊԵ՞Ս ԴԻՄԵԼ Դպրոցը հատուկ ծրագիր է նախագծված իրավաբանական կրթությամբ (կամ ստացող) անձանց համար։ Մասնակցել կարող են ՄԻԱՅՆ ԻՐԱՎԱԲԱՆԱԿԱՆ ԿՐԹՈՒԹՅԱՄԲ այն անհատները, ովքեր - այժմ ուսանում են 2-4 կուրս բակալավր կամ մագիստրատուրա ծրագրերում - նորավարտ իրավաբաններ են։ ՄԱՍՆԱԿՑՈՒԹՅԱՆ ՀԱՄԱՐ ԼՐԱՑՆԵԼ ՀԱՅՏԱԴԻՄՈՒՄԸ ՄԻՆՉ Նոյեմբերի 13-ը։ https://forms.gle/VQNfhDFuhP32JuFo6 Ի՞ՆՉ ԱԿՆԿԱԼԵԼ ԴՊՐՈՑԻՑ Դպրոցի դասընթացների հիմքում մարդու իրավունքների դիտարկումն է հավասարության և հակախտրականության դիտանկյունից։ Դասընթացի թեմաները ընտրված են՝ հաշվի առնելով վերջին տարիներին Հայաստանում մարդու իրավունքների պաշտպանության միջազգային կառույցների կողմից արձանագրված իրավունքների կոպիտ խախտումները (խտրականության, խոշտանգումներ, դատական սխալներ, առողջության իրավունք, գենդերային հիմնահարցեր, մշակույթ և մարդու իրավունքներ, հավաքների, մտքի, խղճի և դավանանքի ազատության և մարդու իրավունքների այլ հիմնահարցեր)։ *Մանրամասն դասացուցակը կհրապարակվի շուտով։ Դպրոցի մասին մանրամասն կարող եք ծանոթանալ սույն հղմամբ https://article3fer.wixsite.com/hurs Դպրոցի լավագույն շրջանավարտները աշխատանքի հնարավորություններ են ստանում գործընկեր իրավապաշտպան կազմակերպություններում։ ՈՎՔԵ՞Ր ԵՆ ԴԱՍԱՎԱՆԴՈՒՄ Դասընթացը կազմված է համապատասխան ոլորտներում երկարամյա պրակտիկ փորձառությամբ մասնագետների (Արա Ղազարյան, Ավետիք Իշխանյան,Ռոբերտ Ռևազյան, Զարուհի Մեժլումյան և այլք) կողմից մշակված դասախոսություններից, պրակտիկ աշխատանքից և ՄԻԵԴ իրական դատական գործի հիմքով դատախաղից։ Դպրոցում դասավանդող մասնագետների նախնական ցանկին կարող եք ծանոթանալ սույն հղմամբ https://goo.gl/4YHNTR ՈՐՔԱ՞Ն է ԴՊՐՈՑԻ ՄԱՍՆԱԿՑՈՒԹՅԱՆ ՎՃԱՐԸ Դպրոցն ԱՆՎՃԱՐ է։ Դասընթացին ամբողջությամբ ու պարտաճանաչ մասնակցելու դեպքում ՝ մասնակիցներին կտրվի սերտիֆիկատ։ ԿԱ՞Ն ՀԱՐՑԵՐ Հարցերի դեպքում դիմել դպրոցի կազմակերպման ու համակարգման պատասխանատու Մարիա Աբրահամյանին՝ [email protected] էլ․հասցեով կամ «Հոդված 3» ակումբի ֆեյսբուքյան էջին։

Մարդու իրավունքների պաշտպանության ազգային ռազմավարություն

Մարդու իրավունքների պաշտպանության ազգային ռազմավարություն. ինչպե՞ս վերականգնել խախտված իրավունքները եւ թույլ չտալ նոր խախտումներ Օրեր առաջ ՀՀ Արդարադատության նախարարությունը Իրավական ակտերի նախագծերի միասնական հարթակում հանրային քննարկման է ներկայացրել «Մարդու իրավունքների պաշտպանության ազգային ռազմավարությունը և դրանից բխող 2020-2022 թթ․ գործողությունների ծրագիրը հաստատելու մասին» ՀՀ կառավարության որոշման նախագիծը: Մարդու իրավունքների պաշտպանության ազգային նոր ռազմավարության և դրանից բխող Գործողությունների ծրագրի նախագծում ասվում է, որ ՀՀ կառավարության հնգամյա գործունեության մեջ առանցքային նշանակություն ունի մարդու իրավունքների պաշտպանվածությունը, մարդու ազատ ստեղծագործելու, արժանապատիվ ու երջանիկ ապրելու համար նպաստավոր պայմանների ապահովմամբ` բարեկեցության մակարդակի շարունակական բարձրացումը։ Ոչ վաղ անցյալում ՀՀ-ում մարդու իրավունքների բազմաբնույթ ու երբեմն էլ մասսայական խախտումներից հետո, նոր կառավարությունն իրավիճակը շտկելու հանձնառություն է վերցնում: Ուստի, Մարդու իրավունքների պաշտպանության ազգային ռազմավարության և դրանից բխող 2020-2022 թթ. գործողությունների ծրագրի նպատակներն են՝ Մարդու իրավունքների արդյունավետ պաշտպանությունը և երաշխավորումը: ՀՀ Սահմանադրությամբ երաշխավորված՝ մարդու և քաղաքացու հիմնական իրավունքները և ազատությունների պաշտպանությանն ու երաշխավորմանն ուղղված պետական հետևողական քաղաքականության իրականացումը: Հայաստանի Հանրապետության միջազգային պայմանագրերով երաշխավորված քաղաքացիական և քաղաքական, տնտեսական, սոցիալական և մշակութային իրավունքների պաշտպանության կառուցակարգերի բարելավումը՝ Հայաստանի Հանրապետության ստանձնած միջազգային պարտավորություններին համապատասխան, հաշվի առնելով մարդու իրավունքների պաշտպանությանն առնչվող միջազգային պայմանագրերի հիման վրա գործող մարմինների առաջարկությունները և հանձնարարականները: Մարդու իրավունքների և դրանց պաշտպանության միջոցների մասին հանրային իրազեկության բարձրացումը՝ պետական և տեղական ինքնակառավարման մարմինների, պաշտոնատար անձանց, ինչպես նաև հասարակության և քաղաքացիների կողմից սեփական իրավունքների պաշտպանության խրախուսումը, մարդու իրավունքների և դրանց պաշտպանության միջոցների վերաբերյալ գիտելիքների տարածումը՝ կրթական ծրագրերի իրականացման միջոցով։ Նախանշել մարդու իրավունքների միասնական քաղաքականության ուղղությունները՝ հիմքեր ստեղծելով հետագա տարիներում իրականացվելիք գործողությունների համար: Վերոնշյալ նպատակներին հասնելու նպատակով, առկա իրավիճակի համար նախանշվում և առանձնացվում են հետևյալ ռազմավարական գերակայությունները. 1․ Քաղաքացիական և քաղաքական իրավունքների պաշտպանություն, 2․ Սոցիալ տնտեսական իրավունքների պաշտպանություն, 3․Հավասար իրավունքների և հավասար հնարավորությունների ապահովում։ Որքանո՞վ է Մարդու իրավունքների պաշտպանության ազգային ռազմավարությունը համապատասխանում տարիներ ի վեր Հայաստանում խախտված իրավունքների վերակնգնման եւ նմանատիպ խախտումներն ապագայում կանխելու նպատակին, ի՞նչ թույլ եւ ուժեղ կողմեր ունի այս փաստաթուղթը, արդյոք Հայաստանի կառավարությունն ինստիտուցիոնալ հզորությունների առումով ի վիճակի՞ է հավուր պատշաճի կյանքի կոչել այս փաստաթուղթը: Այս հարցերին հանգամանորեն կանդրադառնանք հոկտեմբերի 31-ին, ժամը 11:30-ին «Հոդված 3» ակումբում նախատեսվող «Մարդու իրավունքների պաշտպանության ազգային ռազմավարություն. ինչպե՞ս վերականգնել խախտված իրավունքները եւ թույլ չտալ նոր խախտումներ» թեմայով քննարկմանը: Բանախոսներն են. ՏԻԳՐԱՆ ԳՐԻԳՈՐՅԱՆ, ՀՀ արդարադատության նախարարության միջազգային իրավական համագործակցության վարչության պետ ԱՐԹՈՒՐ ՍԱՔՈՒՆՑ, Հելսինկյան քաղաքացիական ասամբլեայի Վանաձորի գրասենյակի ղեկավար ՆԻՆԱ ՓԻՐՈՒՄՅԱՆ, ՄԻՊ աշխատակազմի hետազոտական և կրթական կենտրոնի ղեկավար ՀԱՅԿՈՒՀԻ ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ, «Իրավունքների պաշտպանություն առանց սահմանների» ՀԿ նախագահ

Ցուցահանդես․ Պերսոնա․ կանանց պատումներ

4 Plus վավերագրական լուսանկարչության կենտրոնը #Հոդված3 մարդու իրավունքների ակումբի հետ համատեղ ներկայացնում է «Պերսոնա» նախագծի լուսանկարչական ցուցահանդեսը: «Պերսոնա»-ն 4Պլյուսի հատուկ նախագիծն է: Տարբեր բնագավառներում կայացած կանանց պերսոնան միշտ չէ, որ շեշտադրում է նրանց հասարակական-քաղաքական գործունեությունը, եւ այն, ինչ արտացոլված է հասարակության հայելիներում, նրանց ինքնությունը չէ: «Պերսոնա» նախագիծը փորձում է մոտենալ եւ բացահայտել կնոջը, գործչին, անհատականությանը` հայելու անթափանց կողմից: Ցուցահանդեսի բացումը տեղի կունենա «Հոդված 3» ակումբում (Թումանյան 26 ա շենքի բակ), նոյեմբերի 8-ին, ժամը 17:00-ին։

UNA Primavera ֆիլմի դիտում և քննարկում

«Հոդված 3» ակումբը CinéDOC միջազգային դոկումենտալ ֆիլմերի փառատոնի հետ համագործակցության արդյունքում բացառիկ հնարավորություն է ստացել ցուցադրել փառատոնի մրցույթային ծրագրի մասնակից UNA PRIMAVERA ֆիլմը։ Ֆիլմը իտալացի երիտասարդ ռեժիսոր Վալենտինա Պրիմավերայի ընտանիքի պատմությունն է։Վալենտինայի մայրը որոշում է վերջ տալ տարիներ շարունակվող բռնությանը, նվաստացումներին և բաժանվել ամուսնուց՝ տեղափոխվելով Բեռլին՝ Վալենտինայի մոտ։ Ընտանիքի համար այս դժվար պահին Վալենտինան որոշում է տեսանկարահանել ընտանիքի անդամների հույզերն ու ապրումները։ Կսատարե՞ն երեխաները մորը և կստացվի արդյո՞ք ծնողների բաժանումը։ Ֆիլմին կհաջորդի քննարկում ընտանեկան բռնության խնդիրներով զբաղվող մասնագետների հետ։ Ֆիլմի դիտումը տեղի կունենա նոյեմբերի 7-ին, ժամը 18:00-ին «Հոդված 3» ակումբում։ Ֆիլմը հայերեն ենթագրերով (subtitle) է ։ Ֆիլմի թրեյլերը՝ https://www.youtube.com/watch?v=QMymF4khce4 Մուտքն ազատ է։ Սիրով սպասում ենք։

Հայոց լեզուն, գրականությունը և պատմությունը՝ ոչ պարտադիր. նախաձեռնության նպատակահարմարությունը

Վերջին շրջանում «Հայոց լեզու», «Հայ գրականություն» և «Հայոց պատմություն» առարկաների շուրջ քննարկումները չեն դադարում: Ինչպես հայտնի է, աշխատանքային քննարկման է ներկայացվել «Բարձրագույն կրթության և գիտության մասին» օրենքի նախագիծը, որով չի նախատեսվում նշված առարկաների պարտադիր ուսուցում: Լեզվի, պատմության մասնագետների և կրթության, գիտության, մշակույթի, սպորտի նախարարի խորհրդականի կարծիքները տարբեր են: Օրենսդրական փոփոխության դեմ հանդես եկողները պնդում են, որ բուհական համակարգում հայոց լեզվի դասավանդումը շատ կարևոր է, կնպաստի լրացնել կրթության բացը: Նրանք վստահ են, որ աշակերտները դպրոցում ուսանում են լեզվի քերականությունը, օրենքները, իսկ համալսարանում այն անհրաժեշտ է միացնել մասնագիտականին: Բուհական համակարգում այն նաև նպատակ ունի մասնագիտական՝ իրավաբանության, տնտեսագիտության և այլ ոլորտների լեզու սովորեցնել: Նախաձեռնության կողմնակիցները պնդում են, որ բուհերի այլ մասնագիտական ուղղվածության ֆակուլտետներում այս առարկաների բացակայությունը խնդիր չէ, ավելին՝ ուսանողների համար անգամ «ժամանակի կորուստ է», քանի որ մասնագիտական կրթությունն ավելի կարևոր է: Որքանո՞վ է նպատակահարմար օրենսդրական փոփոխությամբ բուհական համակարգում «Հայոց լեզու», «Հայ գրականություն» և «Հայոց պատմություն» առարկաները դարձնել ոչ պարտադիր, ի՞նչ ազդեցություն այն կարող է ունենալ կրթության որակի վրա: Այս հարցերին հանգամանորեն կանդրադառնանք հոկտեմբերի 30-ին, ժամը 12:00-ին «Հոդված 3» ակումբում նախատեսվող «Հայոց լեզուն, գրականությունը և պատմությունը՝ ոչ պարտադիր. նախաձեռնության նպատակահարմարությունը» թեմայով քննարկմանը: Բանախոսներն են. ՍԱՄՎԵԼ ԿԱՐԱԲԵԿՅԱՆ, ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարի խորհրդական ՎԱՀԱԳՆ ԹԵՎՈՍՅԱՆ, ՀՀ ԱԺ պատգամավոր, Գիտության, կրթության, մշակույթի, սփյուռքի, երիտասարդության և սպորտի հարցերի մշտական հանձնաժողովի անդամ ՎԱՀՐԱՄ ԹՈՔՄԱՋՅԱՆ, պատմաբան, «Մխիթար Սեբաստացի» կրթահամալիրի ուսուցիչ ՀՈՎԻԿ ԳՐԻԳՈՐՅԱՆ, ԵՊՀ Հայոց պատմության ամբիոնի դոցենտ